ա) վահանն ու վազգենը այդպես էլ ընդհանուր եզրեր չգտան.մի բան է Լևոնին փնովել.մյուս բանը այլ գաղափարի շուրջ միավորվել
բ) Արամ Կարապետյանը վերադարձել է Մոսկվայից`խոստանալով մասնակցել փետրվարի 9-ի հանրահավաքին
գ) Արթուր Բաղդասարյանի միավորումը Լևոն Տեր-Պետրոսյանին կարելի է ասել արդեն իրականացված փաստ է
դ) Ամենայն հավանականությամբ Րաֆֆին էլ մոտակա ելույթում կհայտարարի մեզ սատարելու մասին
ե) "Երկրապան" իր մեծամասնությամբ անցել է մեր թեկնածուի կողմը
զ) Բարգավաճ Հայաստանին մնացել են հաշված օրեր,քանի որ մի այնպիսի արտահոսք է այն տեղից տեղի ունենում,որ մինչև ընտրություններ այնտեղ կմնա երևի թե միայն Ծառուկյանը
Այս բոլոր նշված երևույթները վկայում են այն բանի մասին,ՈՐ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
Ուրեմն բոլորս կհանդիպենք
Փետրվարի 9-ին, ժ. 15:00. հանրահավաքին Երեւանի Ազատության հրապարակում:
Այո, նախագահական ընտրությունները բացահայտում են շատերի իրական դեմքը: Թեկնածուների մեծ մասի համար գաղափարական պայքարը վերածվել է անձնական հաշիվներ մաքրելու, միմյանց նսեմացնելու եւ դրանով կարծես` սեփական ՙես՚-ը շահեկանորեն ներկայացնելու հնարավորության: Այդ ամենին, իրոք, կարելի է ըմբռնումով մոտենալ, եթե խոսքն ավանդական կուսակցություններին չվերաբերվի: Այս պարագայում` ՀՅԴ նախագահական թեկնածուն գրանցում է ճարտարարվեստի եւ քաղաքամարտի չտեսնված ռեկորդներ:
Հայհոյելով ընդդիմությանը, մասնավորապես ԼՏՊ-ի ծայրահեղական կոչերը` համեմված կախաղանների եւ զոհերի մասին, ընկեր Վահանն ինքը բացառում է որեւէ համագործակցություն եւ դաշնակցություն` հայտարարելով. ՙԵս գնում եմ մինչեւ վերջ՚: Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն փորձում է այրել բոլոր կամուրջները իր գործընկեր կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ` առավել հաճոյանալու Սփյուռքի իր կուսակիցներին, ավելի ճիշտ` երաժշտություն պատվիրողին եւ ֆինանսավորողին:
Ստիպված ենք թարմացնել ընկեր Վահանի եւ իր հնարավոր համակիրների ու հովանավորների հիշողությունը եւ հիմնավորել, որ ոչ միայն ֆիլմերով եւ երիտթուրքերի հետ համագործակցությամբ են փաստվել ՀՅԴ ապազգային դրսեւորումները. դրանք առկա են նաեւ մեր օրերում:
Այն, որ... Սակայն այս ամենն այնքան կարեւոր չէ, որքան հետեւյալ էական դիտարկումը. ի±նչ է մնացել երբեմնի ՀՅԴ-ից: ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Առաջին բառը` հայ, այսինքն` ազգային բնորոշիչը մնացել է միայն Հայ Դատին, այն էլ` Սփյուռքում: Հեղափոխականության անգամ նշույլ չի մնացել ո°չ Հայաստանում, ո°չ Սփյուռքում: Իսկ դաշնակից բառը ՀՅԴ-ի համար կարծես լրիվ կորցրել է իր իմաստը եւ դարձել մերժելի: Ոչ մեկի հետ դաշնակից դառնալ ՀՅԴ-ն կարծես չի էլ պատրաստվում: Իսկ եթե նախկինում իշխանության կերակրատաշտից օգտվել է կոալիցիայի մեջ ընդգրկվելով, ապա այսօր հանգիստ խղճով դավաճանում է նրանց եւ կողք քաշվում, կարծես ինքը ոչնչի մասնակից էլ չի եղել: Մի կարեւոր հանգամանք եւս: ՀՅԴ-ն դավանում է ընկերվարական, ասել է թե` սոցիալիստական կոչվող գաղափարախոսություն: Ե±րբ եք տեսել, որ նման գաղափարներ քարոզի ՙընդդիմադիր՚ ընկեր Վահանը: Դա կարծես իրենց համար ամոթալի է: Մարդիկ դավաճանում են անգամ գաղափարախոսությանը: Օրինակներ, որքան ասես. սկսած բաշխիչ ցանցերի մասնավորեցմանը ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության կողմ քվեարկելուց, վերջացրած իշխանական այլ աջ-լիբերալ ուղղվածության ծրագրերին մասնակցությամբ:
Այսպիսով, հիշողության կորստով տառապողներին արժե ժամանակ առ ժամանակ հիշեցնել սեփական ակունքներն ու հետագիծը: Մնացածը թողնում ենք ընթերցողին:
ՀՀ ազգային բանակի 16-րդ տարեդարձի առիթով երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց Եռաբլուր, ուր ծաղկեպսակ դրեց Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ զոհված ազատամարտիկների հուշակոթողին: Հենց Եռաբլուրում Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց ավտոերթ անել Երեւանի փողոցներով: Մեքենաների ձայնային ազդանշաններն ու լույսերը միացրած` ավտոերթն անցավ կառավարության շենքի մոտով, այնուհետեւ` Բաղրամյան պողոտայով: Այս պողոտայով երթի անցնելը համընկավ այն պահի հետ, երբ ոստիկանները փակել էին ճանապարհը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն անցնի: Ոստիկանները, սակայն, չկարողացան կանգնեցնել ավտոերթը: Քոչարյանը ստիպված էր սպասել այնքան, մինչեւ երթին մասնակցող մեքենաները կանցնեին: Ճանապարհին ավտոերթին միացան բազմաթիվ մեքենաներ, մարդիկ մայթերից ու պատուհաններից ողջունում էին երթի մասնակիցներին: Մոտ մեկ ժամ տեւած ավտոերթն ավարտվեց Ավանում` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական գրասենյակի մոտ: «Սա դեռ ընդամենը ավտոերթի փորձն է: Հիմնական երթը, որից թնդալու է ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ ողջ հանրապետությունը, լինելու է փետրվարի 20-ին: Բոլորովին պատահական չէ, որ մեր երթն ավարտվում է Ավանում, որովհետեւ այստեղ իշխանություններն ամենամեծ դժվարությունները փորձեցին հարուցել մեր շտաբները բացելու, մեր օրինական իրավունքն իրականացնելու դեմ: Սա պաշտոնական քարոզարշավ է, եւ ոչ ոք իրավունք չունի խանգարել մեզ: Ոչ մի Տարոն Մշեցի կամ Ռուբեն Գերմանացի չեն կարող խանգարել մեզ: Ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ Բանակի տոնի առթիվ, որի ամենամեծ հաղթանակը տեղի է ունենալու փետրվարի 19-ին»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ահա նրա բնակիչների,մեր այսօրվա էլիտայի, անունները
Նանի Օսկանյան`մեր ազնվագույն,ոչ կոռումպացված,աշխատավարձով ապրող Վարդան Օսկանյանի տիկինը
Ժաննա Գևորգյանը`Արմենչիկ Գևորգյանի կինը
Սեդրակ Քոչարյան` Ռոբերտ զադեի տղեն
Սաթենիկ Սարգսյան`Սերժիկ էֆենդու աղջիլը
Քաղաքալափապետ`Երվանդ Զախարյանի դուստրը
ԱԺ Նախագահ`Սբխեչի ուլ`Տիգրան Թորոսյանի զոքանչը
Մուկ`Հովիկ Աբրահամյանը
Ահա,ով է մեր էլիտան,ժողովուրդ: Ինչու սրա մասին մենք չենք խոսում...
Ինչու այդ օննիկ և փիղ կոչեցյալները`Լևոնի ետևից տուզիկի նման վազելու տեղը,չեն գնում այնտեղ ու ջրի երես չեն հանում այս "էլիտային": Պատասխանը պարզ է`վախենում են:Շան պես դողում են,գիտեն,որ կարող են մի տեղ մի լավ աքացի ուտեն:
Իսկ Լևոնին պախարակելը`անճոռնի նկարներ տեղադրելով,դրանում է երևի թե նրանց տղամարդկությունը: Թե հայերեն տառերին անծանոթ լինելն է օննիկանմաներին ուժ տալիս թունավորել տեղեկատվական դաշտը:
Ինչևից է,նույնիս այսքան տող նվիրելն եմ համարում շատ այդ ողորմելիների համար:
Մեր ազգը պայքարի է դուրս եկել այս ռեժիմին տապալելու համար, իսկ նման տուզիկների հաչոցը միմիայն ամրապնդում է մեզ այն մտքում,որ`ՀԱՂԹԵԼ ԵՆՔ:
Այսօր,Դիտորդը իր մատյանում մի վերլուծական է շարադրել,որտեղ փորձ է արվում վերագրել իրեն և մի քանի այլ մարդկանց`կենդանի մատյանում գրառումներ կատարելու մենաշնորհը: Դա, այսպես ասած, Կենդանի Մատյանի "տուսովկան" է,որտեղ իրանք իրար ջան ասելով ու ջան լսելով,փորձում են իրենց վերապահել ԿՄ-ում ամենագիտակ և ամենաբանիմաց մարդկանց կարգավիճակը:
Ես չեմ ուզում այժմ անդրադառնալ այս հարցին,քանի որ սա այնքան զավեշտալի երևույթ է,որ բացի քմծիծաղից այլ բան չի առաջացնում:
Ինչպես և այլ ասպարեզներում, այստեղ էլ գոյություն ունեն տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ,որոնց ես կուզենայի բաժանել մի քանի խմբերի.
1. Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներ
Ի տարբերություն այլ ԶԼՄներին,այստեղ նրանք կազմում են բավականին ստվար զանգված,ինչը չի կարող չուրախացնել: Իմ մոտավոր հաշվարկներով, մեր ակտիվ աջակիցների թիվը անցնում է երկու տասնյակից, և նրանց գործունեությունը կարելի է բավականին հաջողված համարել: Այտեղ պետք է ուղղակի մատնանշեմ,որ ԿՄ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից մի քանիսը մեծ աշխատանք են ծավալում նաև այստեղից դուրս,ինչը հաճախ թույլ չի տալիս ժամանակին արձագանքել հակալևոնական քարոզարշավ տանող մարդկանց հերյուրանքներին և սադրանքներին: Այս հարցի շուրջ արժե մի փոքր խորհել`այս բացը լրացնելու համար:
2. սերժ սարգսյանի աջակիցներ
Ցավում եմ,բայց նույնիսկ այդ հրեշին աջակցողներ գտնվեցին այստեղ: Նրանք հիմնականում չեն արտահայտվում,քանի որ հասկանում են,որ միայն հոգեկանը խախտված մարդը կարող է գովաբանել նրան: Մի քանի հոգի էլ` այստեղ ներթափանցած ՄԻԱԿականներն են, որոնք փորձ են անում արդարացնելով իրենց վճարված գումարները`լուտանքներ և հայհոյանքներ թափել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Բայց նրանք այնքան խղճուկ տպավորություն են թողում,որ նույնիս չարժե նրանց վրա ժամանակ ծախսել:
3. Հակալևոնականներ և հակասերժականներ
Այս զանգվածը այստեղ բավականին տարածված է,ինչը չի կարող չմտահոգել:Նրանց կարելի է բաժանել երեք մասի`դաշնակցականներ,վազգենականներ և դեռևս չկողմնորոշվածներ,բայց մի ընդհանուր տենդենց կարելի է նկատել,նրանցից և որ մեկը չի քարոզում իր թեկնածուի համար'զբաղվելով միմիայն Լևոնին կամ սերժին քննադատելով:
ա)Դաշնակցականներ:
ՀՅԴ-ի կողմնակիցները միահամուռ և անվերապահորեն զբաղվում են հակալևոնական քարոզչությամբ: Ես չեմ ուզում անձնավորված անդրադառնալ նրանց,բայց այս երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է ,որ այս "դարավոր կուսակցությունը" դարծել է ՀՀԿ-ի կցորդ և Սերժի քաղաքական պատվերները իրագործող զանգված:
բ) Վազգենականներ:
Այս խումբը բավականին տարբերվում է "վայհեղափոխականներից": Նրանք բոլորը մեր շարժման գաղափարներին հարող մարդիք են,ուղղակի տարբեր,հաճախ ոչ տրամաբանական պատճառներով,ինչպես նրանց առաջնորդը,ամաչկոտ հարսների պես նեղացել են Լևոն Տեր-Պետրոսյանից:Այս ամենը մի բացատրություն կարող է ունենալ,նրանք հոգեբանորեն դեռևս պատրաստ չեն ձեռնոց նետել այս իշխանություններին,և փորձում են թաքնվել "Վազգեն Մանուկյան" քաղաքական վարագույրի ետևում:Այդպես իրենք իրենց ավելի ապահով են զգում: Շատ եմ ցավում,քանի որ նրանց շարքերում կան քաղաքականապես բավականին պատրաստված անձիք,որոնք մեծ օգուտ մեզ կբերեին `Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելով:
գ) և այլն
Այս խումբը հետաքրքրություն ինձ մոտ չի առաջացնում,քանի որ նրանց սակավաթիվ լինելու պարագան,լուրջ ազդեցություն չի թողում ԿՄ-ում տեղի ունեցող քաղաքական գորըծնաթացի վրա:
Ահա,այսքանը: Հետևենք զարգացումներին և տեսնենք ինչ կկատարվի ԿՄ-ում փետրվարի 20-ից հետո,երբ ամբողջ հայ ազգը տոնելու է Լևոն Տեր-Պետրոսյան հաղթանակը:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Հարգելի ընթերցողներ: Թույլ տվեք մեջբերել այստեղ մի դրվագ Հայաստանի Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից: Կարծում են,որ բոլորիս արդեն պարզ է,որ փետրվարի 19-ին ԿԸՀ-ին մնալու է միայն պաշտոնապես արձանագրել Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը:
«Մենք չենք եկել ձեզանից ձայներ խնդրելու, ձայներ մուրալու, մենք դրա կարիքը չունենք: Մենք հաղթել ենք: Արդեն հաղթած ենք: Ովքեր չեն հասկանում այս կողքի շենքերում (մարզպետարան, քաղաքապետարան-խմբ.), դա իրենց գործն է: Մենք եկել ենք ընդամենը ձեզ ցույց տալու, թե ինչից պետք է խուսափել, ինչպիսի չարիքից»,- ասաց առաջին նախագահը: Նա հայտարարեց, որ գործող իշխանությունն ի բնե` առաջին օրվանից, 98-ի ընտրություններից, ապօրինի ու բռնազավթիչ իշխանություն է եւ իշխանության է եկել` ոտնահարելով ու պղծելով ՀՀ Սուրբ գիրքը` մեր Սահմանադրությունը: Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ո՛չ 1998-ին եւ ո՛չ էլ 2003-ին իրավունք չուներ ՀՀ նախագահ դառնալու: Այս իշխանության երկրորդ պղծությունը, ըստ առաջին նախագահի, ավելի մեծ էր: «Դա 99-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն էր, որի վրա կառուցված է այս իշխանական բուրգը եւ որն ուզում է ձեր վզին փաթաթված մնալ եւս 10 տարի: Մարդիկ, որոնք կերան ձեր սրբությունների գլուխը` Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի, ուզում են այդ արյան վրա հիմնված իշխանությունը դարձնել հավերժական: Ահա ձեր ընտրությունը: Եւ այն մարդիկ, որոնք ծառայում են նրանց, այդ մարդիկ, փաստորեն, աջակցում են մարդկանց, որոնք պատասխանատու են հայ ժողովրդի ողջ պատմության մեջ պետական ամենամեծ խայտառակության համար: Դա մեր ազգի ընտրանու գլխատումն էր, որը տեղի ունեցավ նրանց պատասխանատվությամբ: Ահա թե ուր է տանում մեզ Սերժ Սարգսյանը: Ես գիտեմ, նա մեր ժողովրդին, մեր ողջ երկիրը տանելու է Մոնտե Կառլոյի կազինո եւ այնտեղ գրավ է դնելու ու տանուլ է տալու այդ կազինոյում :
ՀՀ Նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյան
Հուզված եմ,շատ եմ հուզված այսօրվա հանրահավաքից և երթից և չեմ կարող չկիսել իմ տպավորությունները ձեզ հետ` իմ հարգարժան ընթերցողներ:
Այսօր Երևանը դղրդաց: Քանի որ Երևանով քայլեց էր նրա իրական տերն և տիրակալը`Լևոնը:Լևոնը:Լևոն Տեր-Պետրոսյանը: Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը: Հայաստանի Հանրապետության Նախագահը: Այո,ոչ թե Առաջին Նախագահը,այլ ուղղակի Հայաստանի Նախագահը:
Սերժ: Նույնիսկ տղամարդկության մեկ նշույլ չգտնվեց այս տզրուկի մեջ,որպեսզի մնա Երևանում և տեսնի իր անդառնալի պարտության ևս մեկ ապացույցը: Փախա'վ: Ինչքան ես փախչելու սեփական ժողովորդից սերժիկ.ինչքա'ն: Չնայած դու այստեղ ժողովուրդ չունես,քո ժողովուրդը այնտեղ է`դեպի Արևելք,Փանահի հետնորդների հողում..
Ինչքան ճիշտ էր Լևոնը,երբ ասաց,որ սրանց խորթ են մեր հոգսերը,մեր մշակույթը,մեր հազարամյա պատմությունը: Ինչ գործ ունեն Կևորկովի սպասավորները այստեղ,մեր հողում,մեր երկրում, մեր հայրենիքում:
Մենք չենք հաղթելու,քանի որ արդեն հաղթած ենք: Դա պարզ երևաց,և մարզերը այցելելու ժամանակ,և այսօր`Ազատության Հրապարակում: Մեկ խորհուրդ ձեզ պարոնայք դիմադիրներ և ընդիմադիրներ.հաշտվեք ձեր պարտության հետ,մեղանչեք,պաղատեք և միգուցե կփրկվեք:
Մեր ժողովուրդը,մեր տառապյալ ժողովուրդը,մեծահոգաբար կների ձեզ ձեր մոլորությունը...
Փետրվարի 20-ը հայ ժողովրդի փրկության օրն է,իսկ Լևոնը,պատրաստ էր այսօր նույնիսկ կախաղան բարձրանալ`մատաղ լինելու հանուն հայ ազգի փրկության:
Ոչ,պարոն Նախագահ,մեզ պետք չէ այս զոհաբերությունը,քանի որ արդեն ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
