Home

 Երկար ժամանակ չեի գրում,քանի որ ուշադիր հետևում էի տեղի  նախընտրական գործընթացում տեղի ունեցող վերադասավորումներին: Եւ այսպես.
ա) վահանն ու վազգենը այդպես էլ ընդհանուր եզրեր չգտան.մի բան է Լևոնին փնովել.մյուս բանը այլ գաղափարի շուրջ միավորվել
բ) Արամ Կարապետյանը վերադարձել է Մոսկվայից`խոստանալով մասնակցել փետրվարի 9-ի հանրահավաքին
գ) Արթուր Բաղդասարյանի միավորումը Լևոն Տեր-Պետրոսյանին կարելի է ասել արդեն իրականացված փաստ է
դ) Ամենայն հավանականությամբ Րաֆֆին էլ մոտակա ելույթում կհայտարարի մեզ սատարելու մասին
ե) "Երկրապան" իր մեծամասնությամբ անցել է մեր թեկնածուի կողմը
զ) Բարգավաճ Հայաստանին մնացել են հաշված օրեր,քանի որ մի այնպիսի արտահոսք է այն տեղից տեղի ունենում,որ մինչև ընտրություններ այնտեղ կմնա երևի թե միայն Ծառուկյանը
Այս բոլոր նշված երևույթները վկայում են այն բանի մասին,ՈՐ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
Ուրեմն բոլորս կհանդիպենք
Փետրվարի 9-ին, ժ. 15:00. հանրահավաքին Երեւանի Ազատության հրապարակում:

Մեր հին ընկեր Վահանչոն

  • Feb. 2nd, 2008 at 7:11 PM


Այո, նախագահական ընտրությունները բացահայտում են շատերի իրական դեմքը: Թեկնածուների մեծ մասի համար գաղափարական պայքարը վերածվել է անձնական հաշիվներ մաքրելու, միմյանց նսեմացնելու եւ դրանով կարծես` սեփական ՙես՚-ը շահեկանորեն ներկայացնելու հնարավորության: Այդ ամենին, իրոք, կարելի է ըմբռնումով մոտենալ, եթե խոսքն ավանդական կուսակցություններին չվերաբերվի: Այս պարագայում` ՀՅԴ նախագահական թեկնածուն գրանցում է ճարտարարվեստի եւ քաղաքամարտի չտեսնված ռեկորդներ:
Հայհոյելով ընդդիմությանը, մասնավորապես ԼՏՊ-ի ծայրահեղական կոչերը` համեմված կախաղանների եւ զոհերի մասին, ընկեր Վահանն ինքը բացառում է որեւէ համագործակցություն եւ դաշնակցություն` հայտարարելով. ՙԵս գնում եմ մինչեւ վերջ՚: Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն փորձում է այրել բոլոր կամուրջները իր գործընկեր կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ` առավել հաճոյանալու Սփյուռքի իր կուսակիցներին, ավելի ճիշտ` երաժշտություն պատվիրողին եւ ֆինանսավորողին:

Read more... ):

Ստիպված ենք թարմացնել ընկեր Վահանի եւ իր հնարավոր համակիրների ու հովանավորների հիշողությունը եւ հիմնավորել, որ ոչ միայն ֆիլմերով եւ երիտթուրքերի հետ համագործակցությամբ են փաստվել ՀՅԴ ապազգային դրսեւորումները. դրանք առկա են նաեւ մեր օրերում:

Read more... )

Այն, որ... Սակայն այս ամենն այնքան կարեւոր չէ, որքան հետեւյալ էական դիտարկումը. ի±նչ է մնացել երբեմնի ՀՅԴ-ից: ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Առաջին բառը` հայ, այսինքն` ազգային բնորոշիչը մնացել է միայն Հայ Դատին, այն էլ` Սփյուռքում: Հեղափոխականության անգամ նշույլ չի մնացել ո°չ Հայաստանում, ո°չ Սփյուռքում: Իսկ դաշնակից բառը ՀՅԴ-ի համար կարծես լրիվ կորցրել է իր իմաստը եւ դարձել մերժելի: Ոչ մեկի հետ դաշնակից դառնալ ՀՅԴ-ն կարծես չի էլ պատրաստվում: Իսկ եթե նախկինում իշխանության կերակրատաշտից օգտվել է կոալիցիայի մեջ ընդգրկվելով, ապա այսօր հանգիստ խղճով դավաճանում է նրանց եւ կողք քաշվում, կարծես ինքը ոչնչի մասնակից էլ չի եղել: Մի կարեւոր հանգամանք եւս: ՀՅԴ-ն դավանում է ընկերվարական, ասել է թե` սոցիալիստական կոչվող գաղափարախոսություն: Ե±րբ եք տեսել, որ նման գաղափարներ քարոզի ՙընդդիմադիր՚ ընկեր Վահանը: Դա կարծես իրենց համար ամոթալի է: Մարդիկ դավաճանում են անգամ գաղափարախոսությանը: Օրինակներ, որքան ասես. սկսած բաշխիչ ցանցերի մասնավորեցմանը ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության կողմ քվեարկելուց, վերջացրած իշխանական այլ աջ-լիբերալ ուղղվածության ծրագրերին մասնակցությամբ:
Այսպիսով, հիշողության կորստով տառապողներին արժե ժամանակ առ ժամանակ հիշեցնել սեփական ակունքներն ու հետագիծը: Մնացածը թողնում ենք ընթերցողին:


Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը երեկ հրապարակել է մի հոդված, որը նվիրված է Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին: Այստեղ եւս, ինչպես վերջին շրջանում ռուսական մամուլում տպագրված մի շարք հոդվածներում, արձանագրվում է, որ մինչեւ վերջերս Հայաստանում ստեղծված նախընտրական գործընթացը միանգամայն կանխատեսելի էր, եւ ամեն ինչ խոսում էր նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակի անխուսափելիության մասին: Պարբերականը նշում է, որ օգտվելով փաստացի անսահմանափակ ֆինանսական եւ վարչական ռեսուրսներից ու ստանալով Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը` Սերժ Սարգսյանը հեշտ հաղթանակ էր ակնկալում, սակայն Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն ամբողջությամբ փոխել է ուժերի դասավորությունը: Հոդվածագիրը դա բացատրում է հետեւյալ կերպ. նախեւառաջ Տեր-Պետրոսյանը խարիզմատիկ եւ ճարտար հռետոր է, որը իր հրապարակային ելույթների ժամանակ կարողանում է գրավել տասնյակ հազարավոր մարդկանց ուշադրությունը: Եւ երկրորդ, Տեր-Պետրոսյանը պետական բյուրոկրատիայի շրջանում, ուժային եւ այլ կառույցներում մեծ հարգանք է վայելում, նրան պաշտպանելու մասին հայտարարել են Ղարաբաղյան պատերազմի վետերանների մեծ թվով ազդեցիկ կազմակերպություններ: Այդ հանգամանքը նկատի առնելով` հոդվածագիրը նշում է, թե շատ վերլուծաբաններ կասկածում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած բողոքի ակցիաները բռնությամբ ցրելու հրաման ստանալու դեպքում` ուժային կառույցները կկարողանան կատարել այն: Նշվում է, որ իրավապահ մարմինների շատ աշխատակիցներ քաջ գիտակցում են, որ երկրում իրավիճակը կտրուկ կերպով փոխվում է, եւ այժմ իրենք այլեւս պատրաստ չեն կատարել վերեւից արձակված հակաօրինական հրամանները: Հոդվածագիրը ընդգծում է, որ երկիրը արդիականացնելու եւ կոռուպցիոն համակարգը ապամոնտաժելու վերաբերյալ Տեր-Պետրոսյանի առաջարկները մեծ ժողովրդականություն են ձեռք բերում: Պարբերականը որպես օրինակ բերում է հունվարի 22-ին Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կազմակերպած երթը, երբ «չնայած սաստիկ սառնամանիքին` ավելի քան 100 հազար ցուցարարներ, «Լեւոն, նախագահ» վանկարկելով, շրջել են Երեւանի փողոցներով»:

Հաղթանակի ավտոերթը

  • Jan. 30th, 2008 at 12:52 AM

Մի փոքր ուշացումով կուզենայի պատմել հունվարի  28-ի դեպքերի մասին:
ՀՀ ազգային բանակի 16-րդ տարեդարձի առիթով երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց Եռաբլուր, ուր ծաղկեպսակ դրեց Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ զոհված ազատամարտիկների հուշակոթողին: Հենց Եռաբլուրում Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց ավտոերթ անել Երեւանի փողոցներով: Մեքենաների ձայնային ազդանշաններն ու լույսերը միացրած` ավտոերթն անցավ կառավարության շենքի մոտով, այնուհետեւ` Բաղրամյան պողոտայով: Այս պողոտայով երթի անցնելը համընկավ այն պահի հետ, երբ ոստիկանները փակել էին ճանապարհը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն անցնի: Ոստիկանները, սակայն, չկարողացան կանգնեցնել ավտոերթը: Քոչարյանը ստիպված էր սպասել այնքան, մինչեւ երթին մասնակցող մեքենաները կանցնեին: Ճանապարհին ավտոերթին միացան բազմաթիվ մեքենաներ, մարդիկ մայթերից ու պատուհաններից ողջունում էին երթի մասնակիցներին: Մոտ մեկ ժամ տեւած ավտոերթն ավարտվեց Ավանում` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական գրասենյակի մոտ: «Սա դեռ ընդամենը ավտոերթի փորձն է: Հիմնական երթը, որից թնդալու է ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ ողջ հանրապետությունը, լինելու է փետրվարի 20-ին: Բոլորովին պատահական չէ, որ մեր երթն ավարտվում է Ավանում, որովհետեւ այստեղ իշխանություններն ամենամեծ դժվարությունները փորձեցին հարուցել մեր շտաբները բացելու, մեր օրինական իրավունքն իրականացնելու դեմ: Սա պաշտոնական քարոզարշավ է, եւ ոչ ոք իրավունք չունի խանգարել մեզ: Ոչ մի Տարոն Մշեցի կամ Ռուբեն Գերմանացի չեն կարող խանգարել մեզ: Ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ Բանակի տոնի առթիվ, որի ամենամեծ հաղթանակը տեղի է ունենալու փետրվարի 19-ին»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:


Երևանի կենտրոնում`"Երիտասարդական" մետրոյի հարևանությամբ գտնվում է մի մեծ էլիտար շենք:
Ահա նրա բնակիչների,մեր այսօրվա էլիտայի, անունները
Նանի Օսկանյան`մեր ազնվագույն,ոչ կոռումպացված,աշխատավարձով ապրող Վարդան Օսկանյանի տիկինը
Ժաննա Գևորգյանը`Արմենչիկ Գևորգյանի կինը
Սեդրակ Քոչարյան` Ռոբերտ զադեի տղեն
Սաթենիկ Սարգսյան`Սերժիկ էֆենդու աղջիլը
Քաղաքալափապետ`Երվանդ Զախարյանի դուստրը
ԱԺ Նախագահ`Սբխեչի ուլ`Տիգրան Թորոսյանի զոքանչը
Մուկ`Հովիկ Աբրահամյանը
Ահա,ով է մեր էլիտան,ժողովուրդ: Ինչու սրա մասին մենք չենք խոսում...

Ինչու այդ օննիկ և փիղ կոչեցյալները`Լևոնի ետևից տուզիկի նման վազելու տեղը,չեն գնում այնտեղ ու ջրի երես չեն հանում այս "էլիտային": Պատասխանը պարզ է`վախենում են:Շան պես դողում են,գիտեն,որ կարող են մի տեղ մի լավ աքացի ուտեն: 
Իսկ Լևոնին պախարակելը`անճոռնի նկարներ տեղադրելով,դրանում է երևի թե նրանց տղամարդկությունը: Թե հայերեն տառերին անծանոթ լինելն է օննիկանմաներին ուժ տալիս թունավորել տեղեկատվական դաշտը:
Ինչևից է,նույնիս այսքան տող նվիրելն եմ համարում շատ այդ ողորմելիների համար:
Մեր ազգը պայքարի է դուրս եկել այս ռեժիմին տապալելու համար, իսկ նման տուզիկների հաչոցը միմիայն ամրապնդում է մեզ այն մտքում,որ`ՀԱՂԹԵԼ ԵՆՔ: 

Կենդանի Մատյան/Ով ով է

  • Jan. 25th, 2008 at 11:47 PM

Երկար ժամանակ է,ինչ ցանկություն ունեի իմ մտորումներով կիսվել ձեզ հետ Կենդանի Մատյանի մասին,ուղղակի ժամանակս լիարժեք չէր բավականացնում` մանրամասնորեն անդրադառնալու այստեղ տեղի ունեցող գործընթացներին:
Այսօր,Դիտորդը իր մատյանում մի վերլուծական է շարադրել,որտեղ փորձ է արվում վերագրել իրեն և մի քանի այլ մարդկանց`կենդանի մատյանում գրառումներ կատարելու մենաշնորհը: Դա, այսպես ասած, Կենդանի Մատյանի "տուսովկան" է,որտեղ իրանք իրար ջան ասելով ու ջան լսելով,փորձում են իրենց վերապահել ԿՄ-ում ամենագիտակ և ամենաբանիմաց մարդկանց կարգավիճակը:
Ես չեմ ուզում այժմ անդրադառնալ այս հարցին,քանի որ սա այնքան զավեշտալի երևույթ է,որ բացի քմծիծաղից այլ բան չի առաջացնում:
Ինչպես և այլ ասպարեզներում, այստեղ էլ գոյություն ունեն տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ,որոնց ես կուզենայի բաժանել մի քանի խմբերի.
1.  Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներ
Ի տարբերություն այլ ԶԼՄներին,այստեղ նրանք կազմում են բավականին ստվար զանգված,ինչը չի կարող չուրախացնել: Իմ մոտավոր հաշվարկներով, մեր ակտիվ աջակիցների թիվը  անցնում է երկու տասնյակից, և նրանց գործունեությունը կարելի է բավականին հաջողված համարել: Այտեղ պետք է ուղղակի մատնանշեմ,որ ԿՄ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից մի քանիսը  մեծ աշխատանք են ծավալում նաև այստեղից դուրս,ինչը հաճախ թույլ չի տալիս ժամանակին արձագանքել հակալևոնական քարոզարշավ տանող մարդկանց հերյուրանքներին և սադրանքներին: Այս հարցի շուրջ արժե մի փոքր խորհել`այս բացը լրացնելու համար:
2. սերժ սարգսյանի աջակիցներ
Ցավում եմ,բայց նույնիսկ այդ հրեշին աջակցողներ գտնվեցին այստեղ: Նրանք հիմնականում  չեն արտահայտվում,քանի որ հասկանում են,որ միայն հոգեկանը խախտված մարդը կարող է գովաբանել նրան: Մի քանի հոգի էլ` այստեղ ներթափանցած ՄԻԱԿականներն են,  որոնք փորձ են անում արդարացնելով իրենց վճարված գումարները`լուտանքներ և հայհոյանքներ թափել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Բայց նրանք այնքան խղճուկ տպավորություն են թողում,որ նույնիս չարժե նրանց վրա ժամանակ ծախսել:
3. Հակալևոնականներ և հակասերժականներ
Այս զանգվածը այստեղ բավականին տարածված է,ինչը չի կարող չմտահոգել:Նրանց կարելի է բաժանել երեք մասի`դաշնակցականներ,վազգենականներ և դեռևս չկողմնորոշվածներ,բայց մի ընդհանուր տենդենց կարելի է նկատել,նրանցից և որ մեկը չի քարոզում իր թեկնածուի համար'զբաղվելով միմիայն Լևոնին կամ սերժին  քննադատելով:
ա)Դաշնակցականներ:
ՀՅԴ-ի կողմնակիցները միահամուռ  և անվերապահորեն զբաղվում են հակալևոնական քարոզչությամբ: Ես չեմ ուզում անձնավորված անդրադառնալ նրանց,բայց այս երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է ,որ այս "դարավոր կուսակցությունը" դարծել է ՀՀԿ-ի կցորդ և Սերժի քաղաքական պատվերները իրագործող զանգված:
բ) Վազգենականներ:
Այս խումբը բավականին տարբերվում է "վայհեղափոխականներից": Նրանք բոլորը մեր շարժման գաղափարներին հարող մարդիք են,ուղղակի տարբեր,հաճախ ոչ տրամաբանական պատճառներով,ինչպես նրանց առաջնորդը,ամաչկոտ հարսների պես նեղացել են Լևոն Տեր-Պետրոսյանից:Այս ամենը մի բացատրություն կարող է ունենալ,նրանք հոգեբանորեն դեռևս պատրաստ չեն ձեռնոց նետել այս իշխանություններին,և փորձում են թաքնվել "Վազգեն Մանուկյան" քաղաքական վարագույրի ետևում:Այդպես իրենք իրենց ավելի ապահով են զգում: Շատ եմ ցավում,քանի որ նրանց շարքերում կան քաղաքականապես բավականին պատրաստված անձիք,որոնք մեծ օգուտ մեզ կբերեին `Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելով:
գ) և այլն
Այս խումբը հետաքրքրություն ինձ մոտ չի առաջացնում,քանի որ նրանց սակավաթիվ լինելու պարագան,լուրջ ազդեցություն չի թողում ԿՄ-ում տեղի ունեցող քաղաքական գորըծնաթացի վրա:
Ահա,այսքանը: Հետևենք զարգացումներին և տեսնենք ինչ կկատարվի ԿՄ-ում փետրվարի 20-ից հետո,երբ ամբողջ հայ ազգը տոնելու է Լևոն Տեր-Պետրոսյան հաղթանակը:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

    Հարգելի ընթերցողներ: Թույլ տվեք մեջբերել այստեղ մի դրվագ Հայաստանի Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից: Կարծում են,որ բոլորիս արդեն պարզ է,որ փետրվարի 19-ին ԿԸՀ-ին մնալու է միայն պաշտոնապես արձանագրել Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը:

«Մենք չենք եկել ձեզանից ձայներ խնդրելու, ձայներ մուրալու, մենք դրա կարիքը չունենք: Մենք հաղթել ենք: Արդեն հաղթած ենք: Ովքեր չեն հասկանում այս կողքի շենքերում (մարզպետարան, քաղաքապետարան-խմբ.), դա իրենց գործն է: Մենք եկել ենք ընդամենը ձեզ ցույց տալու, թե ինչից պետք է խուսափել, ինչպիսի չարիքից»,- ասաց առաջին նախագահը: Նա հայտարարեց, որ գործող իշխանությունն ի բնե` առաջին օրվանից, 98-ի ընտրություններից, ապօրինի ու բռնազավթիչ իշխանություն է եւ իշխանության է եկել` ոտնահարելով ու պղծելով ՀՀ Սուրբ գիրքը` մեր Սահմանադրությունը: Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ո՛չ 1998-ին եւ ո՛չ էլ 2003-ին իրավունք չուներ ՀՀ նախագահ դառնալու: Այս իշխանության երկրորդ պղծությունը, ըստ առաջին նախագահի, ավելի մեծ էր: «Դա 99-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն էր, որի վրա կառուցված է այս իշխանական բուրգը եւ որն ուզում է ձեր վզին փաթաթված մնալ եւս 10 տարի: Մարդիկ, որոնք կերան ձեր սրբությունների գլուխը` Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի, ուզում են այդ արյան վրա հիմնված իշխանությունը դարձնել հավերժական: Ահա ձեր ընտրությունը: Եւ այն մարդիկ, որոնք ծառայում են նրանց, այդ մարդիկ, փաստորեն, աջակցում են մարդկանց, որոնք պատասխանատու են հայ ժողովրդի ողջ պատմության մեջ պետական ամենամեծ խայտառակության համար: Դա մեր ազգի ընտրանու գլխատումն էր, որը տեղի ունեցավ նրանց պատասխանատվությամբ: Ահա թե ուր է տանում մեզ Սերժ Սարգսյանը: Ես գիտեմ, նա մեր ժողովրդին, մեր ողջ երկիրը տանելու է Մոնտե Կառլոյի կազինո եւ այնտեղ գրավ է դնելու ու տանուլ է տալու այդ կազինոյում
:
ՀՀ Նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյան

Նախագահը`մարզերում

  • Jan. 25th, 2008 at 11:27 PM

Կոտայք


         Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի երեկվա օրը, ըստ ամենայնի, կհամարվի բեկումնային: Երեկ Տեր-Պետրոսյանը եղավ Կոտայքի մարզում, հանրահավաք անցկացրեց Չարենցավանում եւ Հրազդանում, հանդիպումներ ունեցավ Ալափարս, Արզական, Բջնի, Սոլակ, Մեղրաձոր գյուղերում: Տեղի ունեցավ եւս մեկ` չնախատեսված հանդիպում Աղավնաձոր գյուղում. մի խումբ աղավնաձորցիներ փակեցին Մեղրաձոր ուղեւորվող ավտոշարասյան ճանապարհը եւ առաջին նախագահին հրավիրեցին իրենց գյուղ, ուր տեղի ունեցավ կարճ հանդիպում: Իսկ երեկվա օրը բեկումնային կարելի է համարել երկու առումով. նախ առաջին նախագահի կոնտակտը ժողովրդի հետ գնալով ավելի անմիջական է դառնում, եւ հետո` նրա նկատմամբ հանրային հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում: Երեկ վերը նշված բոլոր բնակավայրերում տեղի ունեցան շատ ջերմ հանդիպումներ, եւ նկատելի էր, որ այս փուլում մարդիկ Տեր-Պետրոսյանին ընկալում են ոչ միայն կամ ոչ այնքան որպես առաջին նախագահ, այլ որպես մի գործիչ, ով ի վիճակի է հաղթել ներկա ռեժիմին: Եւ ահա, այսպիսի գործչի ներկայությունը մարդկանց ստիպում է ցուցադրել, ազատություն տալ օրվա իշխանությունների նկատմամբ տածած ատելությանը: Սա թերեւս այն ալգորիթմն է, որի օգնությամբ աչքի առաջ վերանում է վախի մթնոլորտը: Երբ մարդը տեսնում է, որ կա մեկը, ով ի վիճակի է տեր կանգնել իր ձայնին, ի վիճակի է հաղթել Սերժին, ահա այդ մարդը դառնում է անբռնազբոս, համարձակ, ըմբոստ: Եւ այս պրոցեսի գործնական կիրառումը տեղի ունեցավ երեկ Կոտայքի մարզում:


Սիրելի հայրենակիցներ,

Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար` այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ ելույթով՝ բավարարվելով ընդամենը մի քանի հակիրճ դատողություններով։

Այսօրվանից մեր պայքարը մտնում է մի նոր հանգրվան, որի նշանաբանը դեռեւս 13-րդ դարում ձեւակերպել է տաղանդավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը. «Ուր բանքն սպառին, եւ գործքն թագաւորեն», այսինքն` մենք հասել ենք մի շրջադարձային կետի, «որտեղ խոսքերն ավարտվում, եւ տիրում են գործերը»։

Այն, ինչ պիտի ասվեր Հայաստանի ներկա վարչախմբի էության, նրա վերարտադրման կործանարար հեռանկարի եւ դրանից խուսափելու անհրաժեշտության մասին, արդեն ասվել է։ Երեք ամիս շարունակ, իմ ուժերի ներածին չափով, ես փորձել եմ ձեզ ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը գող, ավազակ, հակաժողովրդական իշխանություն է, որի հանցավոր գործունեության հետեւանքով Հայաստանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական առումներով մատնվել է թշվառագույն վիճակի։ Փորձել եմ ապացուցել նաեւ, որ նրա վերարտադրությունը մեր երկիրը տանելու է անխուսափելի կործանման։ Եւ վերջապես, փորձել եմ ապացուցել, որ այսօր կա՛ այդպիսի տխուր հեռանկարից խուսափելու եւ նորմալ պետություն կառուցելու ռեալ հնարավորություն։

Այդ հնարավորությունը խարսխված է այն ակնհայտ իրողության վրա, որ քոչարյանասերժական վարչախումբը ժողովրդի համար ատելի, անհարազատ, օտար իշխանություն է, որի դավանած բարոյական արժեքները որեւէ կապ չունեն ո՛չ մեր ազգային հոգեբանության, ո՛չ էլ Հայաստանի եւ անգամ Արցախի իրական շահերի հետ։ Եսակենտրոն այդ վարչախմբի գոյության միակ իմաստը իշխանական բուրգի եւ նրա սպասավորների գերհարստացումն է՝ ի հաշիվ օտար զանգված դիտվող ժողովրդի բարեկեցության եւ արժանապատիվ կյանքի։

Սերժ Սարգսյանը Հայաստանում որեւէ հենարան կամ ընտրազանգված չունի։ Իր ամբողջ հույսը նա դրել է վարչական լծակների, ընտրակեղծիքների, բռնարարքների եւ ընտրակաշառքի վրա։ Բայց դրանք, որքան էլ դժվարին թվացող, այնուամենայնիվ, միանգամայն հաղթահարելի խոչընդոտներ են։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի կամք, ինչպիսի վճռականություն, անձնազոհության ինչպիսի պատրաստակամություն կդրսեւորի ձեզանից յուրաքանչյուրը։ Անձամբ ես եւ իմ տասնյակ հազարավոր կողմնակիցները պատրաստ ենք մատուցել մեր անմնացորդ ծառայությունը ազգային-ազատագրական պայքարի նվիրական գործին։ Պատրաստ ենք, հանուն Հայաստանի լուսավոր ապագայի, լարել մեր ողջ ուժերը, ներդնել մեր բոլոր ջանքերը, ենթարկվել ցանկացած զրկանքի ու զոհողության՝ ներշնչված քսաներեքամյա մի հանճարեղ բանաստեղծի աստվածային քնարերգությամբ. 

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար. -
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու։
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող։
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա։
Եւ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց - մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտեր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...
Երթամ հիմա։ Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով, -
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ -
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
շ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եւ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա, -
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա... 

Հայոց քնարերգության այս անգերազանցելի գլուխգործոցը, որն արժանի է անգիր արտաբերվելու յուրաքանչյուր հայի շուրթերից, հեղինակել է անմահ նահատակ Եղիշե Չարենցը դեռեւս 1920 թվականին։ Եթե Շարժման նվիրյալներից բացի, ինքնազոհության չարենցյան ոգին համակի նաեւ մեր ողջ ժողովրդին, ապա ոչ մի ամբարիշտ ուժ, ոչ մի արգելք չի կարող կասեցնել մեր հաղթական երթը, եւ քոչարյանասերժական ողորմելի վարչախումբը կնետվի պատմության աղբանոցը։

Փետրվարի 19-ի ընտրությունները, ամեն ինչից զատ, նաեւ մի այլ, խորհրդանշական իմաստ են պարունակում: Նրանք ձեզ հնարավորություն են տալիս ոչ միայն սեփական ձեռքերով կերտելու մեր երկրի ապագան, այլեւ ամոքելու այն խորագույն վիրավորանքը, որ դուք ապրել եք 1998 թվականին, երբ ձեզանից կորզեցին Կարեն Դեմիրճյանի հաղթանակը, այն խորագույն վիրավորանքը, որ դուք ապրել եք 2003 թվականին, երբ ձեզանից կորզեցին Ստեփան Դեմիրճյանի հաղթանակը: Ուստի, փետրվարի 19-ը լինելու է ոչ միայն իմ, այլեւ Կարեն Դեմիրճյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հաղթանակը:

Կեցցե՛ իր արժանապատվությունը վերանվաճելու ելած հայ ժողովուրդը։
Կեցցե՛ մեր արդար եւ սրբազան պայքարը։
Աստված մեզ օգնական։

Նախագահը`մարզերում

  • Jan. 23rd, 2008 at 2:22 AM

ՁԱՅՆԵՐ ՄՈՒՐԱԼԸ ՍԵՐԺԻ ԳՈՐԾՆ Է 

ՀՀ հիմնադիր նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի առաջին իսկ օրը, որը նշանավորվեց Շիրակի եւ Արագածոտնի մարզ կատարած այցելություններով, կարելի է բնութագրել ընդամենը մեկ բառով` ֆուրոր:  

«Որքան էլ հիմա փորձեն ներկայացնել, թե իշխանության հարցը լուծված է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այդպես չէ: Դժվար է գերագնահատել առաջիկա նախագահական ընտրությունների դերն ու նշանակությունը մեր հետագա ընթացքի համար: Դրանք շանս են տալիս մեր երկրում հասնել իրական փոփոխությունների: Իսկ այն, որ փոփոխություններ ուզում է մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, կարծում եմ` ակնհայտ է: Իշխանությունների հույսը ձայներ գնելն է: Բայց մարդու արժանապատվությունը ո՛չ 50 դոլար արժե, ո՛չ 100 դոլար: Եւ ես համոզված եմ, որ միասին մենք հաղթելու ենք` հանուն մեր երկրի արժանապատվության, հանուն մեր ապագայի»,- Արթիկում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասում էր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող մյուս քաղաքական ուժի լիդերը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, բոլոր երեք քաղաքներում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ պատմեց, որ մարդկանց հետ իր բազմաթիվ հանդիպումների ժամանակ, երբ ուզում է պարզել, թե ինչու են ցանկանում ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ստանում է հիմնականում հետեւյալ պատասխանը. «Որովհետեւ նա իմաստուն գործիչ է»: Իսկ երբ հանրահավաքի մասնակիցներին խնդրում էր մեկ բառով ասել, թե ինչպիսի գործիչ է Սերժ Սարգսյանը, մարդկանց շարքերից հայհոյախառն բառեր էին լսվում:

Մի խոսքով, տպավորությունն այնպիսին էր, որ մարդիկ անգամ Սերժ Սարգսյանի նկարների ընտրության վայրով են արտահայտում իրենց վերաբերմունքը նրա հանդեպ: Իսկ առավել ակնառուն մարդկանց ընդգծված ատելությունն էր Սերժ Սարգսյանի դեմ: Հետաքրքիր է, որ բոլոր բնակավայրերում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ինքը չի եկել ձայներ խնդրելու կամ մուրալու: «Դա Սերժի գործն է»,- Արթիկի հանրահավաքի ժամանակ ընդգծեց առաջին նախագահը: «Այն, ինչ տեղի ունեցավ 88-ին, կրկնվում է նաեւ այսօր, որովհետեւ մենք, դժբախտաբար, ստիպված ենք 2 անգամ ազգային-ազատագրական պայքար մղել: Այսօրվա պայքարը նույնպես ազգային-ազատագրական է, որովհետեւ այն իշխանությունը, որ այսօր կա, հայկական իշխանություն չէ: Դա օտար իշխանություն է, որին խորթ են մեր հոգսերը, մեր մշակույթը, մեր հազարամյա պատմությունը: Նրանց գոյության միակ իմաստը գերհարստացումն է, ավազակապետական բուրգի ստեղծումը, որը նրանք այսօր սպառնում են եւս 10 տարի փաթաթել մեր վզին: Ես գիտեմ, իմ իշխանության օրոք ես չեմ արդարացրել ձեր բոլոր հույսերը, եղել են հիասթափություններ, եղել են դժգոհություններ, քննադատություններ: Ես այդ ամենն ընդունում եմ եւ եթե այդտեղ մեղք ունեմ, ներողություն եմ խնդրում իմ մեղքի համար: Ես տվել եմ իմ բացատրությունները: Որքան հնարավոր է, ես կարողացել եմ իմաստավորել անցյալը: Գուցե այդ բացատրությունների մի մասը դեռեւս ձեզ չի բավարարել, բայց ավելին չեմ կարող ասել, ես ասել եմ այն, ինչ գտնում եմ` ճշմարիտ է: Դուք եք որոշողը, ես չեմ եկել ձայն խնդրելու, ձայն մուրալու, դա Սերժի գործն է, որովհետեւ նա իրականում ձայն չունի»,- արթիկցիներին ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: 

 

 Դրա դիմաց ես ձեզ խոստանում եմ արժանի կյանքով ապրելու հնարավորության ստեղծում: 98-ին ընտրելով Կարեն Դեմիրճյանին, 2003-ին` Ստեփան Դեմիրճյանին, դուք պետք է համարեք` այս հաղթանակը մեր երեքի հաղթանակն է, գումարած Վազգեն Սարգսյանի հաղթանակը»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաք:

  • Jan. 22nd, 2008 at 11:34 PM

Հուզված եմ,շատ եմ հուզված այսօրվա հանրահավաքից և երթից և չեմ կարող չկիսել իմ տպավորությունները ձեզ հետ` իմ հարգարժան ընթերցողներ:
Այսօր Երևանը դղրդաց:  Քանի որ Երևանով քայլեց էր նրա իրական տերն և տիրակալը`Լևոնը:Լևոնը:Լևոն Տեր-Պետրոսյանը: Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը: Հայաստանի Հանրապետության Նախագահը: Այո,ոչ թե Առաջին Նախագահը,այլ ուղղակի Հայաստանի Նախագահը: 
Սերժ: Նույնիսկ տղամարդկության մեկ նշույլ չգտնվեց այս տզրուկի մեջ,որպեսզի մնա Երևանում և տեսնի իր անդառնալի պարտության ևս մեկ ապացույցը: Փախա'վ: Ինչքան ես փախչելու սեփական ժողովորդից սերժիկ.ինչքա'ն: Չնայած դու այստեղ ժողովուրդ չունես,քո ժողովուրդը այնտեղ է`դեպի Արևելք,Փանահի հետնորդների հողում.. 
Ինչքան ճիշտ էր Լևոնը,երբ ասաց,որ սրանց խորթ են մեր հոգսերը,մեր մշակույթը,մեր հազարամյա պատմությունը: Ինչ գործ ունեն Կևորկովի սպասավորները այստեղ,մեր հողում,մեր երկրում, մեր հայրենիքում:
Մենք չենք հաղթելու,քանի որ արդեն հաղթած ենք: Դա պարզ երևաց,և մարզերը այցելելու ժամանակ,և այսօր`Ազատության Հրապարակում: Մեկ խորհուրդ ձեզ պարոնայք դիմադիրներ և ընդիմադիրներ.հաշտվեք ձեր պարտության հետ,մեղանչեք,պաղատեք և միգուցե կփրկվեք:
Մեր ժողովուրդը,մեր տառապյալ ժողովուրդը,մեծահոգաբար կների ձեզ ձեր մոլորությունը...
Փետրվարի 20-ը հայ ժողովրդի փրկության օրն է,իսկ Լևոնը,պատրաստ էր այսօր նույնիսկ կախաղան բարձրանալ`մատաղ լինելու հանուն հայ ազգի փրկության: 
Ոչ,պարոն Նախագահ,մեզ պետք չէ այս զոհաբերությունը,քանի որ արդեն ՀԱՂԹԵԼ ԵՆՔ


 
Հունվարի 22-ին, երեքշաբթի, ժամը 16.30-ին Երեւանի Ազատության հրապարակում, Օպերայի մոտ, տեղի կունենա հանրահավաք։
Հանրահավաքը կազմակերպում են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ նախագահի առաջիկա ընտրություններում նրան սատարող մի քանի տասնյակ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները։
ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ, ԺԱՄԸ 16:30-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Այսօրվանից սկսվում է պաշտոնական քարոզարշավը: Եվ ում զառանցանքն ենք ստիպված լինելու ունկնդրել մինչև փետրվաևի 19-ը: Ովքեր են մեր, այսպես կոչված, մրցակիցները: Ով է հանդգնել դուրս գալ մեր այս ժողովորդական  միահամուռ պոռթկման  դեմ: Ովքեր են այն ռեժիմական սպասավորները,որոնց միայն նպատակն է ձայներ կորզել Լևոնից և, այնուհետև, համաձայնվել կեղծարարությունների հետ: Ահա,նրանց իրական անունները:
Վայ Հեղափոխական Դաշնակցություն:
Արտասերժ Տամտամիչ Գեղամյան
Սերժ- ՄԻԱԿՆ և անկրկնելին
Հորինած Երկիր
ԱԺՄ-Ալրաղաց Ժողովրդական Մազոխիստաբանություն:

Պարոնայք,չի ստացվի: Մենք հաղթելու ենք և դուք միայն լռելյայն,գլխիկոր, ընդունելու եք ձեր և ձեզ հովանավորող ռեժիմի ջախջախումը: Դուք կորցրեցիք այն պատմական պահը,երբ ձեզ հնարավուրություն ընձեռնվեց միանալ մեզ:Ուշ է ,պարոնայք,շատ ուշ է:Որովհետև,մեր կուսակցությունը-մեր ժողովուրդն է,իսկ այս կուսակցության դեմ խաղ չկա: 
Տեսնենք,ինչ ով են զբաղվելու մեր հաղթանակից հետո,այդ "տաթևիկները","ալիկները" և  քաղաքական հոգեվարք ապրող այլ մանկլավիկները:
Երեսուն օր անց մեր ազգը կունենա Նոր Հայաստան,աշխարհի կողմից հարգված Հայաստան,ժողովրդավարական երկիր հանդիսացող Հայաստան,"մկներից" և "առնետներից" զուրկ Հայաստան,Հայաստան երկիր,որով հպարտանալու ենք մենք և մեր ապագա սերունդները:
Իմաստավորելով անցյալը`դեպի ապագա:
ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ'-ԵՆՔ

Ալբանացիների մասին

  • Jan. 19th, 2008 at 3:02 PM

Դիտեցի վերջերս հայտնի տեսաժապավենը,որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցուփորձ է անում Ռոբիկին և մի երկտող ծնվեց ինձ մոտ
                              Դու նրա հետ մի ընկերացի
                              Տուն կքանդի ալբանացին

 Փետրվարի 19-ը, որպես Երվանդունիների իշխանության վերջնաժամկետ :

Երեւանի քաղաքապետ, ավելի ճիշտ` Երեւանի վաճառքի գծով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օգնական Երվանդ Զախարյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը պետական պաշտոնը շփոթում է բուդկչու կարգավիճակի հետ: Իսկ պետական պաշտոնյայի եւ բուդկչու տարբերությունն այն է, որ առաջինը իր պաշտոնը վարում է երկրի օրենքներին համապատասխան, իսկ բուդկչին` ոնց խելքին փչի: Հիմա Զախարյանի խելքին փչել է հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ.

Եւ հետաքրքիրն այն է, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքապետարանը նպատակահարմար չի գտնում երթերը: Եւ ի դեպ, գլուխը պատին է տալիս, որովհետեւ երթերի անցկացումը կարգավորվում է «Ժողովներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով, եւ այդ օրենքը քաղաքապետարանին երթերի անցկացումը նպատակահարմար կամ աննպատակահարմար գտնելու լիազորություն չի տալիս: Երեւանի քաղաքապետարանն էլ պարտավոր է այս հարցին մոտենալ օրենքի տառին համապատասխան, հակառակ դեպքում նրա վրա է ընկնում այս ապօրինությունից բխող բոլոր հետեւանքների պատասխանատվությունը: Եւ ի դեպ, այն երթերը եւ ցույցերը, որ այս օրերին անցկացվելու են Երեւանում, շատ ավելի կարեւոր հարց են լուծելու, քան Երեւանի երթեւեկության ծանրաբեռնվածությունն է. կարծում ենք` չարժե Հայաստանի ապագան զոհաբերել Երեւան քաղաքի երթեւեկությանը, մանավանդ որ օրենքը նման բան չի նախատեսում եւ հստակ կանոնակարգում է այս դաշտը: Եւ քաղաքական ընդդիմությունը երթեր անցկացնելու բոլոր օրինական հիմքերն ունի, եւ սա ամենակարեւոր իրողությունն է: 

Հաղթելու ենք:

 

Դե ձայն տուր օ սոխակ

  • Jan. 17th, 2008 at 5:05 AM

 Մի քիչ էլ մեր ամենասկզբունքային,ամենախելացի,ամենաշիտակ,Ամենայն Հայոց Սադիստի սկզբունքայնության մասին:

Պարզվում է` Հայաստանում գործող քաղաքական մի շարք ուժերի կողմից հարցերը երբեմն արծարծվում են ոչ թե լուծելու, այլ ուղղակի արծարծելու համար: Այս պնդումն ապացուցվում է մի շարք կոնկրետ օրինակներով, եւ այդպիսի ամենաթարմ օրինակը 1996 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ մի շարք ուժերի հրապարակային արտահայտած դիրքորոշումն է: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախորդ շաբաթ իր ունեցած ասուլիսի ընթացքում դիրքորոշում արտահայտեց 1996 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ, հանրության ուշադրությանը ներկայացրեց մի շարք փաստեր եւ փաստարկներ: Սրան ի պատասխան ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը տարածեց մի ջղային հայտարարություն: Սա, իհարկե, նրանց իրավունքն է:

Ինչպես տեղյակ ենք, անսկզբունք կարիերիստ ջահելների ՄԻԱԿ կուսակցությունը, վերջին օրերին մտնելով շենքից շենք, քարոզարշավ է իրականացնում` մարդկանց կոչ անելով առաջիկա ընտրություններում քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: 

Բնականաբար, երեւանցիների մեծամասնությունը դժկամությամբ է ընդունում այս քարոզը, եւ որպեսզի վախի մթնոլորտը երկրում էլ ավելի խորանա, սերժանտ ջահելներին սովորեցրել են նոր հնարք կիրառել: Ըստ այդմ, ՄԻԱՎ-ի ջահելները, հիշեցնելով հատկապես ընդդիմադիր տրամադրված մարդկանց տները, նրանց վրա կեղծ ամբաստանագրեր են գրում ոստիկանություն, որն էլ, բնականաբար, գնում է այդ դիմումների հետքերով, եւ Սերժ Սարգսյանի քարոզից չհիացածները հրավիրվում են ոստիկանության բաժիններ: Այստեղ էլ պարզվում է, որ ՄԻԱԿ ջահելները ոստիկանությանը բողոքել են, որ տվյալ տան բնակիչն իրենց քացով հարվածել է կամ խփել է, չեն բացառում նույնիսկ ձեռ գցելու դեպքերը: Կարծում ենք` սերժանտական շառից խուսափելու լավագույն միջոցը ՄԻԱՎ-ականների առաջ ուղղակի դռները չբացելն է: Հակառակ դեպքում ՄԻԱՎ-ականները ձեզ կարող են մեղադրել նույնիսկ բռնաբարության մեջ:

Ետասուլիսյան

  • Jan. 15th, 2008 at 2:28 AM

Եթե երեք ամիս առաջ տեղի ունենար Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը, կարելի էր պատկերացնել, թե ինչ տեղի կունենար այնտեղ: Եւ  ասուլիսը ցույց տվեց, որ առաջին նախագահի առաջին նախագահական գործունեության հետ կապված հանրության հարցերը սպառվել են կամ սպառվում են: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախորդ հրապարակային ելույթներում, փաստորեն, հասցրել է պատասխանել այդպիսի բոլոր հարցերին: Նա որոշակի պատասխան տվեց 1996 թվականի ընտրությունների եւ ՀՅԴ կասեցմանը վերաբերող հարցերին: Նշանակում է` ձայներ կան, նշանակում է` ձայների թիվը էական է, նշանակում է` իշխանությունը չի կարող նախագահական ընտրություններում հաղթել` առանց այդ ձայներից գողանալու: Սա այն վիճակն է, որ երեք ամիս առաջ շատերին անհավանական էր թվում: Եւ համոզված եմ` շատերը երկար ժամանակ չեն հասկանալու, թե ինչպես պատահեց, որ Հայաստանի Հանրապետության ԿԸՀ-ն հայտարարեց. «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Եւ այդպիսի մարդկանց խորհուրդ ենք տալիս մտապահել եւ առաջիկայում որոշակի հաճախականությամբ մտքում կրկնել այս նախադասությունը: Դա կօգնի հետագայում արագ հաղթահարել ետընտրական շոկը եւ վերադառնալ նորմալ, աշխատանքային կյանքի: 
ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ` ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

Մի հետաքրքիր նյութ կարդացի վերջերս:Ուղղակի իմ կողմից կնշեի,որ փետրվարի 19-ին ԵԱՀԿ դիտորդները միայն մեկ գործ կունենան այստեղ.այն է ,շնորհավորել հայ ժողովրդին Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի կապակցությամբ: 
Իսկ Ռոբիկը ում ուզում է,կարող է շնորհավորել,Բուշին,Բրաունին կամ Սահակաշվիլուն,արդեն բոլորիս պարզ է,որ այս ինքնակոչ նախագահը վաղուց կորցրել է իրականության զգացումը և չի հասկանում.որ,կոպիտ ասած,աշխարհում նրան այլևս "բանի տեղ դնող" չկա: 
Բանաստեղծը կասեր-"Եշ անանասի,ռյաբչիկի ժույ,դեն տվոյ պասլեդնի պրիխոդիտ բուրժույ"


Նյութը:
Մինչ Վրաստանի ընդդիմությունը` միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի գլխավորությամբ ներխուժում է ԿԸՀ նախագահի սենյակ եւ պահանջում վերջինիս հրաժարականը` մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղում Միխեիլ Սահակաշվիլիին` Վրաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:


 
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր այցելել է   «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի տուն, եւ վերջինիս մահվան կապակցությամբ 
ցավակցություն հայտնել նրա ընտանիքի անդամներին: