Home

Previous Entry | Next Entry

Հաղթանակի ավտոերթը

  • Jan. 30th, 2008 at 12:52 AM

Մի փոքր ուշացումով կուզենայի պատմել հունվարի  28-ի դեպքերի մասին:
ՀՀ ազգային բանակի 16-րդ տարեդարձի առիթով երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց Եռաբլուր, ուր ծաղկեպսակ դրեց Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ զոհված ազատամարտիկների հուշակոթողին: Հենց Եռաբլուրում Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց ավտոերթ անել Երեւանի փողոցներով: Մեքենաների ձայնային ազդանշաններն ու լույսերը միացրած` ավտոերթն անցավ կառավարության շենքի մոտով, այնուհետեւ` Բաղրամյան պողոտայով: Այս պողոտայով երթի անցնելը համընկավ այն պահի հետ, երբ ոստիկանները փակել էին ճանապարհը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն անցնի: Ոստիկանները, սակայն, չկարողացան կանգնեցնել ավտոերթը: Քոչարյանը ստիպված էր սպասել այնքան, մինչեւ երթին մասնակցող մեքենաները կանցնեին: Ճանապարհին ավտոերթին միացան բազմաթիվ մեքենաներ, մարդիկ մայթերից ու պատուհաններից ողջունում էին երթի մասնակիցներին: Մոտ մեկ ժամ տեւած ավտոերթն ավարտվեց Ավանում` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական գրասենյակի մոտ: «Սա դեռ ընդամենը ավտոերթի փորձն է: Հիմնական երթը, որից թնդալու է ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ ողջ հանրապետությունը, լինելու է փետրվարի 20-ին: Բոլորովին պատահական չէ, որ մեր երթն ավարտվում է Ավանում, որովհետեւ այստեղ իշխանություններն ամենամեծ դժվարությունները փորձեցին հարուցել մեր շտաբները բացելու, մեր օրինական իրավունքն իրականացնելու դեմ: Սա պաշտոնական քարոզարշավ է, եւ ոչ ոք իրավունք չունի խանգարել մեզ: Ոչ մի Տարոն Մշեցի կամ Ռուբեն Գերմանացի չեն կարող խանգարել մեզ: Ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ Բանակի տոնի առթիվ, որի ամենամեծ հաղթանակը տեղի է ունենալու փետրվարի 19-ին»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Comments

[info]countrev wrote:
Jan. 29th, 2008 10:17 pm (UTC)
ՄԵՌԱՆՔ ԽՆԴԱԼՈՒՑ
Լևոնն ու իր Ջիպերը
Երևի դրանք թոշակի փողերով է առել մեր երկրի ՆԱԽԿԻՆ նախագահը....
Դե դուք դեմք եք, խախտել եք ճանապարհային երթևեկության բոլոր կանոններն ու տժժում եք, դե ինչ, տժժացեք, "աշխարհի վերջն է": Ի տարբերություն ձեզ, մեր թեկնածուի մեքենան կարմիր լույսի տակ կանգնում է:
[info]striker87 wrote:
Jan. 30th, 2008 06:36 am (UTC)
Հարսանիք
Ես մտծում էի որ ճոխ մեքենաներով ու լույսաձայնային ազդանշաններով ավտոշքերթը դա տիպիկ հայկական հարսանիք է,բայց երբեք չէի մտածի, որ նախագահի թեկնածուն, թեկուզ դա լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, կարող է նույն բանը կրկնել...