Երկար ժամանակ է,ինչ ցանկություն ունեի իմ մտորումներով կիսվել ձեզ հետ Կենդանի Մատյանի մասին,ուղղակի ժամանակս լիարժեք չէր բավականացնում` մանրամասնորեն անդրադառնալու այստեղ տեղի ունեցող գործընթացներին:
Այսօր,Դիտորդը իր մատյանում մի վերլուծական է շարադրել,որտեղ փորձ է արվում վերագրել իրեն և մի քանի այլ մարդկանց`կենդանի մատյանում գրառումներ կատարելու մենաշնորհը: Դա, այսպես ասած, Կենդանի Մատյանի "տուսովկան" է,որտեղ իրանք իրար ջան ասելով ու ջան լսելով,փորձում են իրենց վերապահել ԿՄ-ում ամենագիտակ և ամենաբանիմաց մարդկանց կարգավիճակը:
Ես չեմ ուզում այժմ անդրադառնալ այս հարցին,քանի որ սա այնքան զավեշտալի երևույթ է,որ բացի քմծիծաղից այլ բան չի առաջացնում:
Ինչպես և այլ ասպարեզներում, այստեղ էլ գոյություն ունեն տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ,որոնց ես կուզենայի բաժանել մի քանի խմբերի.
1. Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներ
Ի տարբերություն այլ ԶԼՄներին,այստեղ նրանք կազմում են բավականին ստվար զանգված,ինչը չի կարող չուրախացնել: Իմ մոտավոր հաշվարկներով, մեր ակտիվ աջակիցների թիվը անցնում է երկու տասնյակից, և նրանց գործունեությունը կարելի է բավականին հաջողված համարել: Այտեղ պետք է ուղղակի մատնանշեմ,որ ԿՄ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից մի քանիսը մեծ աշխատանք են ծավալում նաև այստեղից դուրս,ինչը հաճախ թույլ չի տալիս ժամանակին արձագանքել հակալևոնական քարոզարշավ տանող մարդկանց հերյուրանքներին և սադրանքներին: Այս հարցի շուրջ արժե մի փոքր խորհել`այս բացը լրացնելու համար:
2. սերժ սարգսյանի աջակիցներ
Ցավում եմ,բայց նույնիսկ այդ հրեշին աջակցողներ գտնվեցին այստեղ: Նրանք հիմնականում չեն արտահայտվում,քանի որ հասկանում են,որ միայն հոգեկանը խախտված մարդը կարող է գովաբանել նրան: Մի քանի հոգի էլ` այստեղ ներթափանցած ՄԻԱԿականներն են, որոնք փորձ են անում արդարացնելով իրենց վճարված գումարները`լուտանքներ և հայհոյանքներ թափել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Բայց նրանք այնքան խղճուկ տպավորություն են թողում,որ նույնիս չարժե նրանց վրա ժամանակ ծախսել:
3. Հակալևոնականներ և հակասերժականներ
Այս զանգվածը այստեղ բավականին տարածված է,ինչը չի կարող չմտահոգել:Նրանց կարելի է բաժանել երեք մասի`դաշնակցականներ,վազգենականներ և դեռևս չկողմնորոշվածներ,բայց մի ընդհանուր տենդենց կարելի է նկատել,նրանցից և որ մեկը չի քարոզում իր թեկնածուի համար'զբաղվելով միմիայն Լևոնին կամ սերժին քննադատելով:
ա)Դաշնակցականներ:
ՀՅԴ-ի կողմնակիցները միահամուռ և անվերապահորեն զբաղվում են հակալևոնական քարոզչությամբ: Ես չեմ ուզում անձնավորված անդրադառնալ նրանց,բայց այս երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է ,որ այս "դարավոր կուսակցությունը" դարծել է ՀՀԿ-ի կցորդ և Սերժի քաղաքական պատվերները իրագործող զանգված:
բ) Վազգենականներ:
Այս խումբը բավականին տարբերվում է "վայհեղափոխականներից": Նրանք բոլորը մեր շարժման գաղափարներին հարող մարդիք են,ուղղակի տարբեր,հաճախ ոչ տրամաբանական պատճառներով,ինչպես նրանց առաջնորդը,ամաչկոտ հարսների պես նեղացել են Լևոն Տեր-Պետրոսյանից:Այս ամենը մի բացատրություն կարող է ունենալ,նրանք հոգեբանորեն դեռևս պատրաստ չեն ձեռնոց նետել այս իշխանություններին,և փորձում են թաքնվել "Վազգեն Մանուկյան" քաղաքական վարագույրի ետևում:Այդպես իրենք իրենց ավելի ապահով են զգում: Շատ եմ ցավում,քանի որ նրանց շարքերում կան քաղաքականապես բավականին պատրաստված անձիք,որոնք մեծ օգուտ մեզ կբերեին `Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելով:
գ) և այլն
Այս խումբը հետաքրքրություն ինձ մոտ չի առաջացնում,քանի որ նրանց սակավաթիվ լինելու պարագան,լուրջ ազդեցություն չի թողում ԿՄ-ում տեղի ունեցող քաղաքական գորըծնաթացի վրա:
Ահա,այսքանը: Հետևենք զարգացումներին և տեսնենք ինչ կկատարվի ԿՄ-ում փետրվարի 20-ից հետո,երբ ամբողջ հայ ազգը տոնելու է Լևոն Տեր-Պետրոսյան հաղթանակը:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

Comments