Home

Previous Entry | Next Entry


    Հարգելի ընթերցողներ: Թույլ տվեք մեջբերել այստեղ մի դրվագ Հայաստանի Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից: Կարծում են,որ բոլորիս արդեն պարզ է,որ փետրվարի 19-ին ԿԸՀ-ին մնալու է միայն պաշտոնապես արձանագրել Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը:

«Մենք չենք եկել ձեզանից ձայներ խնդրելու, ձայներ մուրալու, մենք դրա կարիքը չունենք: Մենք հաղթել ենք: Արդեն հաղթած ենք: Ովքեր չեն հասկանում այս կողքի շենքերում (մարզպետարան, քաղաքապետարան-խմբ.), դա իրենց գործն է: Մենք եկել ենք ընդամենը ձեզ ցույց տալու, թե ինչից պետք է խուսափել, ինչպիսի չարիքից»,- ասաց առաջին նախագահը: Նա հայտարարեց, որ գործող իշխանությունն ի բնե` առաջին օրվանից, 98-ի ընտրություններից, ապօրինի ու բռնազավթիչ իշխանություն է եւ իշխանության է եկել` ոտնահարելով ու պղծելով ՀՀ Սուրբ գիրքը` մեր Սահմանադրությունը: Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ո՛չ 1998-ին եւ ո՛չ էլ 2003-ին իրավունք չուներ ՀՀ նախագահ դառնալու: Այս իշխանության երկրորդ պղծությունը, ըստ առաջին նախագահի, ավելի մեծ էր: «Դա 99-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն էր, որի վրա կառուցված է այս իշխանական բուրգը եւ որն ուզում է ձեր վզին փաթաթված մնալ եւս 10 տարի: Մարդիկ, որոնք կերան ձեր սրբությունների գլուխը` Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի, ուզում են այդ արյան վրա հիմնված իշխանությունը դարձնել հավերժական: Ահա ձեր ընտրությունը: Եւ այն մարդիկ, որոնք ծառայում են նրանց, այդ մարդիկ, փաստորեն, աջակցում են մարդկանց, որոնք պատասխանատու են հայ ժողովրդի ողջ պատմության մեջ պետական ամենամեծ խայտառակության համար: Դա մեր ազգի ընտրանու գլխատումն էր, որը տեղի ունեցավ նրանց պատասխանատվությամբ: Ահա թե ուր է տանում մեզ Սերժ Սարգսյանը: Ես գիտեմ, նա մեր ժողովրդին, մեր ողջ երկիրը տանելու է Մոնտե Կառլոյի կազինո եւ այնտեղ գրավ է դնելու ու տանուլ է տալու այդ կազինոյում
:
ՀՀ Նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյան