Հուզված եմ,շատ եմ հուզված այսօրվա հանրահավաքից և երթից և չեմ կարող չկիսել իմ տպավորությունները ձեզ հետ` իմ հարգարժան ընթերցողներ:
Այսօր Երևանը դղրդաց: Քանի որ Երևանով քայլեց էր նրա իրական տերն և տիրակալը`Լևոնը:Լևոնը:Լևոն Տեր-Պետրոսյանը: Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը: Հայաստանի Հանրապետության Նախագահը: Այո,ոչ թե Առաջին Նախագահը,այլ ուղղակի Հայաստանի Նախագահը:
Սերժ: Նույնիսկ տղամարդկության մեկ նշույլ չգտնվեց այս տզրուկի մեջ,որպեսզի մնա Երևանում և տեսնի իր անդառնալի պարտության ևս մեկ ապացույցը: Փախա'վ: Ինչքան ես փախչելու սեփական ժողովորդից սերժիկ.ինչքա'ն: Չնայած դու այստեղ ժողովուրդ չունես,քո ժողովուրդը այնտեղ է`դեպի Արևելք,Փանահի հետնորդների հողում..
Ինչքան ճիշտ էր Լևոնը,երբ ասաց,որ սրանց խորթ են մեր հոգսերը,մեր մշակույթը,մեր հազարամյա պատմությունը: Ինչ գործ ունեն Կևորկովի սպասավորները այստեղ,մեր հողում,մեր երկրում, մեր հայրենիքում:
Մենք չենք հաղթելու,քանի որ արդեն հաղթած ենք: Դա պարզ երևաց,և մարզերը այցելելու ժամանակ,և այսօր`Ազատության Հրապարակում: Մեկ խորհուրդ ձեզ պարոնայք դիմադիրներ և ընդիմադիրներ.հաշտվեք ձեր պարտության հետ,մեղանչեք,պաղատեք և միգուցե կփրկվեք:
Մեր ժողովուրդը,մեր տառապյալ ժողովուրդը,մեծահոգաբար կների ձեզ ձեր մոլորությունը...
Փետրվարի 20-ը հայ ժողովրդի փրկության օրն է,իսկ Լևոնը,պատրաստ էր այսօր նույնիսկ կախաղան բարձրանալ`մատաղ լինելու հանուն հայ ազգի փրկության:
Ոչ,պարոն Նախագահ,մեզ պետք չէ այս զոհաբերությունը,քանի որ արդեն ՀԱՂԹԵԼ ԵՆՔ

