Home

Previous Entry | Next Entry

Պատասխան Դհոլ Արտաշիկին

  • Jan. 19th, 2008 at 10:45 AM

Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ՄԱՐԻՈՒՍ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻՆ 

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին հարց էր տալիս, թե ինչո՞ւ սպանվեց Հայաստանի ՊԱԿ-ի նախկին նախագահ, գեներալ Մարիուս Յուզբաշյանը: 

Այս հարցին երեկ պատասխանել է Մարիուս Յուզբաշյանի եղբայրը` Աշոտ Յուզբաշյանը: Ծագումով ղարաբաղցի Աշոտ Յուզբաշյանը, իր հերթին, մի քանի հարցեր է ուղղել ղարաբաղյան «բանդիտական կլանի կնքահայրերին»:

- Պարոն Յուզբաշյան, Գեղամյանն իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ հարց էր տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմին, թե ինչո՞ւ սպանվեց Մարիուս Յուզբաշյանը: :

Ու իշխանությունները Գեղամյանի միջոցով իրենց ենթակայության տակ գտնվող հեռուստաընկերություններով փորձում էին Մարիուս Յուզբաշյանի սպանությունն ուղղորդել դեպի առաջին նախագահը: Այսինքն` փորձում էին հասարակության մոտ կարծիք ձեւավորել, թե առաջին նախագահը կամ նրա թիմը կապ ունեն Մարիուս Յուզբաշյանի սպանության հետ: Դուք կարո՞ղ եք պատասխանել Գեղամյանի հարցին:

- Նախեւառաջ ես ուզում եմ ասել, որ Գեղամյանին շատ շուտվանից եմ ճանաչում: Նա Կոմկուսի Մաշտոցի շրջկոմի առաջին քարտուղարն էր, երբ ես «Ավտովազի» հայկական կենտրոնի գլխավոր տնօրենն էի: Երբ 88-ի հոկտեմբերին Մարիուսին հանեցին աշխատանքից, իմանալով, որ այդ հզոր մարդը չկա, Գեղամյանի վերաբերմունքը 180 աստիճանով փոխվեց իմ հանդեպ: Ավելին, դրանից հետո նա ինձ կուսակցական խիստ նկատողություն տվեց` «Ավտովազում» ի պաշտպանություն Ղարաբաղի միտինգ կազմակերպելու համար: Դրա համար ես խորհուրդ կտայի այդ մարդուն չշահարկել Մարիուս Յուզբաշյանի անունը: Ես քաջ տեղյակ եմ, թե ինչ է պատահել Մարիուս Յուզբաշյանի հետ, ով է սպանել նրան, եւ ես հստակ կարող եմ ասել, որ Մարիուս Յուզբաշյանի սպանության հետ ՀՀՇ-ն բոլորովին կապ չունի: ՀՀՇ-ից ավելի հին կուսակցություններ կան, որոնք սերտ կապերի մեջ էին Ազգային անվտանգության ծառայության հետ:

- Իսկ ինչպիսի՞ն էին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Մարիուս Յուզբաշյանի հարաբերությունները:

- Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարիուսի հետ շատ է խորհրդակցել պարտիզանական կռվի հարցերով: Մարիուսի հետ բանակցություններ էին սկսված, որ նա դառնար Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը` ազգային անվտանգության գծով: Այդ ժամանակ նա Համբարձում Գալստյանի խորհրդականն էր: 93 թվին մենք չէինք սպասում այդ սպանությանը: 

- Պարոն Յուզբաշյան, ղարաբաղցի լինելով` ինչպե՞ս եք դուք վերաբերվում այն բանին, որ շատերի կողմից «ղարաբաղյան կլան» հասկացությունն օգտագործվում է ղարաբաղցիների դեմ:

- Շատ վատ: Ինձ համար վիրավորական է, որ մի քանի հոգու պատճառով ղարաբաղցիների անունն այսպես խայտառակվում է: Իրականում խոսքը Ղարաբաղից Հայաստան եկած մի 5-6 հոգու մասին է: Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, արդեն երեւի Սամվել Բաբայանի, որը լրիվ անցել է իրենց կողմը, Միկա Բաղդասարովի... Վերջին անգամ ես Ղարաբաղում եղել եմ պատերազմից հետո, երբ արդեն նենգորեն սպանվել էր գեներալ Մարիուս Յուզբաշյանը: Ես տեսա քանդված եւ ամայացած շրջաններ ու գյուղեր: Դրանք արդյո՞ք պատերազմի հետեւանքներն էին: Երեւի դա է պատճառը, որ մարդիկ չեն վերադառնում իրենց տները: Որտեղի՞ց այդ տոտալ ձգտումը դեպի Հայաստան, Երեւան: Որտեղի՞ց Ղարաբաղի անկախության համար «մարտնչածներին» այդքան հարստություն Հայաստանում, Երեւանի կենտրոնում նորանոր բարձրահարկեր, դղյակներ, գործարաններ, հազարավոր հեկտարներով հողեր, ամբողջ բիզնեսը պատկանում է նրանց, առեւտրի կենտրոններ, հանքեր... Արդեն տասը տարի է, որ մեր լեքսիկոնում հայտնվել է «ղարաբաղյան կլան» հասկացությունը: Ո՞վ է կանգնած այդ կլանի թիկունքում: Մենք` ղարաբաղցիներս, չգիտե՞նք արդյոք: Դրա մասին ամբողջ ժողովուրդն է խոսում: Ես այսօր ուզում եմ հարց ուղղել այդ բանդիտական կլանի կնքահայրերին. ինչո՞ւ պետք է ես ամաչեմ, որ իմ արմատներն այդ հրաշալի երկրամասից են, եւ ո՞վ է այդքան արատավորել այդ իմաստուն, հպարտ, ազնիվ ղարաբաղցուն: Ո՞վ եւ ինչո՞ւ է մոռացել հազարավոր երիտասարդների անունները, ովքեր մարտնչել, իրենց կյանքն են տվել հանուն Ղարաբաղի: Ո՞վ եւ ինչո՞ւ է այդքան ցեխ շպրտում առաջին նախագահի վրա, որին պարտական ենք մեր իշխանությամբ, անկախությամբ, մեր կապիտալով... Եղեք ողջամիտ, եղեք շնորհակալ, մի մոռացեք ո՛չ հեռավոր անցյալն ու ո՛չ էլ կեւորկովներին: Որտե՞ղ եք դուք, իմ համերկրացի ղարաբաղցիներ, ինչո՞ւ եք լռում: Գողություն, կոռուպցիա, կաշառակերություն, կեղծարարություն, ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցք: Այս ամենը միշտ է անընդունելի եւ անհանդուրժելի եղել իմ հայրենակիցների կողմից: Մենք դեռ հնարավորություն ունենք վերականգնել մեր բարի համբավը, անունը: Կա այդպիսի ուժ, որը կուղղի այս տասը տարիների ընթացքում մեր պսեւդոհայրենակիցների կողմից կատարված սխալները: Այդ ուժը մեր ընտրելու իրավունքն է, ամեն մի ձայնի իրավունքը, որը կընտրի վերջապես Հայաստանի իսկական նախագահին

 

- Պարոն Յուզբաշյան, իսկ ձեր կարծիքով` ՀՀ նախագահի եղած թեկնածուներից ո՞վ կարող է դառնալ ձեր ասած իսկական նախագահը:

- Այսօր միակ մարդը, ով կարող է այս երկիրը դարձնել նորմալ երկիր, միակ կրթված, գիտնական մարդը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ես այսօր ուրիշ ոչ մեկին Հայաստանի նախագահ չեմ տեսնում:


Հաղթելու ենք

Comments

[info]countrev wrote:
Jan. 19th, 2008 01:31 pm (UTC)
Չեք հաղթելու, կրելու եք, բայց գաջի մեշոկ