Home

Previous Entry | Next Entry

Դե ձայն տուր օ սոխակ

  • Jan. 17th, 2008 at 5:05 AM

 Մի քիչ էլ մեր ամենասկզբունքային,ամենախելացի,ամենաշիտակ,Ամենայն Հայոց Սադիստի սկզբունքայնության մասին:

Պարզվում է` Հայաստանում գործող քաղաքական մի շարք ուժերի կողմից հարցերը երբեմն արծարծվում են ոչ թե լուծելու, այլ ուղղակի արծարծելու համար: Այս պնդումն ապացուցվում է մի շարք կոնկրետ օրինակներով, եւ այդպիսի ամենաթարմ օրինակը 1996 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ մի շարք ուժերի հրապարակային արտահայտած դիրքորոշումն է: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախորդ շաբաթ իր ունեցած ասուլիսի ընթացքում դիրքորոշում արտահայտեց 1996 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ, հանրության ուշադրությանը ներկայացրեց մի շարք փաստեր եւ փաստարկներ: Սրան ի պատասխան ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը տարածեց մի ջղային հայտարարություն: Սա, իհարկե, նրանց իրավունքն է:
Բայց կա մեկ ուրիշ փաստ. ինչպես գիտեք, վերջերս Էրեբունու գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ 1996 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում կեղծիքներ է թույլ տվել, այսինքն` հանցանք է գործել: Սրան, որքան էլ տարօրինակ թվա, արձագանքեց միայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը խոստացավ, որ նախագահական ընտրություններից հետո Սեդրակյանը պատասխանատվության է ենթարկվելու` հենց 1996 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում կեղծիքներ թույլ տալու համար: Մնացած քաղաքական գործիչները, ովքեր սիրում են ճոռոմ բաներ ասել 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ, Սեդրակյանի ասածներին որեւէ կերպ չարձագանքեցին: Անգամ ընդդիմություն ներկայացող թեկնածուներից մեկը` Արտաշես Գեղամյանը, Բոշի մայլի Մհերի մասին խոսելիս ասաց` մեր Մհերը: Այսինքն` այս մարդկանց համար ազատ ընտրությունները, ընտրությունների կեղծումները, արդարությունը եւ այլն` ասուլիսի ժամանակ խոսելու թեմա են: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել նրանց անտարբերությունը այս ամենի նկատմամբ: Բայց սա էլ ամենը չէ. մեր թերթը հետեւողականորեն ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էր պարզաբանում տալ, թե Բոշի մայլի Մհերի հայտարարության կամ ավելի ճիշտ` ինքնախոստովանանքի կապակցությամբ ինչ միջոցներ են ձեռնարկվել: ՀՀ գլխավոր դատախազությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե ինչ պատասխանի: Ի վերջո դատախազությունը պարզաբանեց, թե հանցանքի վաղեմության ժամկետի պատճառով գործին ընթացք չի տրվում: Սա, ըստ էության, ապօրինություն է, որովհետեւ Հայաստանի օրենքներով որեւէ մեկի նկատմամբ վաղեմության ժամկետ կարող է կիրառվել միայն համապատասխան քննության արդյունքում, այսինքն` միայն գործի հանգամանքները ամբողջությամբ պարզելուց հետո: Որովհետեւ միայն հանգամանքների պարզաբանումը կարող է պատասխանել այն հարցին, թե արդյոք սա այն դեպքն է, որ պետք է վաղեմության ժամկետ կիրառել: Բայց չենք ուզում մանրամասների մեջ մտնել, ընդամենը ուզում ենք ասել, որ 1996-ի մասին օրումեջ ասուլիս անողները կրկին որեւէ կերպ այս լուրին չարձագանքեցին: Ինչո՞ւ, ինչո՞ւ նրանք չեն աղմկում այս ամենի շուրջ, ինչո՞ւ չեն պահանջում պատժել ընտրակեղծարարին, որը սեփական բերանով է ամենը խոստովանել: Այստեղ կարող է լինել երկու տարբերակ. կա՛մ նրանք ձեւ են անում, թե արդարության աննկուն մարտիկ են, կա՛մ էլ վախենում են, որ քննությամբ պարզվի, որ 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներն այնքան էլ չեն կեղծվել կամ եթե կեղծվել են, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Չենք պնդում, չենք պնդում. միայն Վազգեն Մանուկյանի ու մյուս թեկնածուների նախընտրական շտաբներին առաջարկում ենք հանդես գալ համապատասխան հայտարարություններով եւ փորձել հասնել նրան, որ 1996 թվականին Սեդրակյանի արածները ամբողջությամբ բացահայտվեն, եւ նա ենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության:

Comments

[info]countrev wrote:
Jan. 17th, 2008 09:35 am (UTC)
ՊՊՄՎ դու քո գրածներից դավադիտ չես լինում? լավ ասենք զոմբի են սարքել քեզնից, բայց մի հատ ուղողդ գործի քցի, փորձի մտածել, ասեմ քեզ բարդ չի: