Կարդացի այս նյութը և լիովին համաձայնեմ հեղինակի հետ: Իմ կողմից ավելացնեմ,որ ղարաբաղցիք այստեղ խավարասերների նման բազմանում են ու տարածվում ` մեզ, հայաստանցիներիս, մեր իսկ հողում նվաստացնելով: Բայց քիչ մնաց սրանց այստեղ ազատ շնչել.ամեն խավարասերն իրեն հասանելիք դիխլոֆոսի բաժինը կստանա փետրվարի 20-ից հետո:
Այժմ նյութը:
Այն թեզը, որ Քոչարյան-Սարգսյան զույգը նախագահական առաջիկա ընտրությունները դիտում է իշխանությունը Ղարաբաղյան կլանի ձեռքում կենտրոնացնելու եւ բոլոր յուղոտ պատառներն էթնիկ ղարաբաղցիների ձեռքում կենտրոնացնելու պրոցեսի վերջին փուլի մեկնարկ, շատերի մոտ հարց է առաջացնում. իսկ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանն այդ ամենը չէին անում մինչեւ հիմա: Այս հարցն ինքնին սխալ է պարունակում, քանի որ վերջին տասը տարիներին բազմաթիվ ղարաբաղցիներ Հայաստանում բարձրագույն պաշտոններ են ստացել, այսինքն` այդ պրոցեսն ընթանում էր:
Այժմ նյութը:
Այն թեզը, որ Քոչարյան-Սարգսյան զույգը նախագահական առաջիկա ընտրությունները դիտում է իշխանությունը Ղարաբաղյան կլանի ձեռքում կենտրոնացնելու եւ բոլոր յուղոտ պատառներն էթնիկ ղարաբաղցիների ձեռքում կենտրոնացնելու պրոցեսի վերջին փուլի մեկնարկ, շատերի մոտ հարց է առաջացնում. իսկ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանն այդ ամենը չէին անում մինչեւ հիմա: Այս հարցն ինքնին սխալ է պարունակում, քանի որ վերջին տասը տարիներին բազմաթիվ ղարաբաղցիներ Հայաստանում բարձրագույն պաշտոններ են ստացել, այսինքն` այդ պրոցեսն ընթանում էր:
Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո էլ ավելի է ահագնացել. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել ԼՂՀ նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանը, Հարկային պետական ծառայության պետ է նշանակվել ծագումով ղարաբաղցի Վահրամ Բարսեղյանը, Շիրակի մարզպետ է նշանակվել ծագումով ղարաբաղցի Լիդա Նանյանը, այս սկզբունքով նշանակվել են դատավորներ, միլպետներ, միջին օղակի պաշտոնյաներ եւ այլոք: Բայց տվյալ պահի քննարկման առարկան այս թվարկումը չէ, այլ պատասխանն այն հարցի, թե ինչու Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա չէին ավարտում Հայաստանի իշխանության եւ բիզնեսի ղարաբաղիզացիան եւ դա պետք է անեն առաջիկա նախագահական ընտրություններից հետո: Խնդիրն այն է, որ վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ է ստեղծվում մի վիճակ, որ Ղարաբաղյան կլանի ղեկավար զույգն ունի չհավասարակշռված իշխանություն: Մինչ այս նրանք ունեցել են լրջագույն հակակշիռ` հայաստանցի վարչապետների տեսքով: Սկզբից նման հզորագույն հակակշռի դերում Վազգեն Սարգսյանն էր: Հոկտեմբերի 27-ից հետո այդ դերը ստանձնեց նրա եղբայրը` Արամ Սարգսյանը: Ապա եւ այս իմաստով հսկայական դերակատարում ստացավ ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ինչ խոսք, Մարգարյանի դերակատարումը ներքաղաքական կյանքում երկակի է գնահատվում, եւ այդ երկակիության երկու կողմերն էլ իրական են: Մի կողմից` Մարգարյանը հայտնի իրադարձություններից հետո, ըստ էության, Քոչարյան-Սարգսյան զույգին օգնեց պահպանել իշխանությունը, ընդ որում` դա արեց մի քանի անգամ: Մյուս կողմից, սակայն, նա իշխանության ներսում հայաստանցիների եւ հայաստանյան արժեքների պաշտպանի դերակատարում ուներ: Եւ քոչարյանասարգսյանական նենգության զոհ դարձող հայաստանցիները, անգամ ամենաթունդ ընդդիմադիրներ, շատ դեպքերում իրավիճակը հաղթահարում էին հենց Մարգարյանի օգնությամբ: Վարչապետի պաշտոնում Մարգարյանը, իհարկե, բացարձակ իշխանություն չուներ, բայց ներքաղաքական կյանքում նրա ստանձնած դերը եւ վարչապետի պաշտոնը նրան թույլ էին տալիս իրականացնել որոշակի կադրային քաղաքականություն կամ զսպել ղարաբաղիզացիայի գործընթացը: Նրա մահվանից հետո, փաստորեն, Ղարաբաղյան կլանի ճանապարհը բացվեց, որովհետեւ իշխանության ներսում չկա այլեւս այնպիսի հեղինակավոր մեկը, որ կարողանա նախ հակակշռել Քոչարյան-Սարգսյան զույգին եւ, մեծ հաշվով, սպասարկել, պայմանականորեն ասած, հայաստանցիների շահերը: Իսկ ընդհանրապես, այս իրավիճակը, որ ստեղծվում է Հայաստանում, ստիպում է եւս մեկ անգամ վերադառնալ Անդրանիկ Մարգարյանի մահվանը` մի քանի թեական շեշտադրումներով: Այդ շեշտադրումներից հիմնականը հետեւյալն է. արդյո՞ք Սերժ Սարգսյանը կլիներ ՀՀ նախագահի թեկնածու, եթե կենդանի լիներ Անդրանիկ Մարգարյանը: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որ ինքը ՀՀԿ-ում լինի առաջին դեմքը, բայց Անդրանիկ Մարգարյանը դա թույլ չտվեց, եւ մեծ է հավանականությունը, որ նույնը տեղի ունենար նաեւ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի ընտրության պարագայում: Բայց եթե այս պնդումը շատերին կասկածելի է թվում, մի բան հաստատ կարող եմ ասել, որ, ասենք, Անդրանիկ Մարգարյանի կենդանության պարագայում ռազմիկզոհրաբյանները չէին կաղկանձի ՀՀ առաջին նախագահի հասցեին` ոչ թե անձնական, այլ քաղաքական պատճառով: Անդրանիկ Մարգարյանն իր բազմաթիվ, այդ թվում` մեր թերթին տված հարցազրույցներում հստակ զգացրել է, որ խորը հարգանքով է վերաբերվում Հայաստանում իրականացված առաջին սերնդի բարեփոխումներին: Իսկ նրանից հետո Սերժ Սարգսյանի սեփականության կարգավիճակում հայտնվածները բոլորովին ուրիշ կարծիքներ են արտահայտում: Բայց վերադառնալով մեր բուն թեմային` պետք է ընդգծենք, որ եթե Անդրանիկ Մարգարյանը հայաստանցիների ընդվզումից պաշտպանում էր Ղարաբաղյան կլանը, նույնպես եւ հայաստանցիներին էր պաշտպանում Ղարաբաղյան կլանից: Իսկ հիմա ներքաղաքական կյանքում նման գործառույթ իրականացնող ոչ մի գործիչ չկա:
Ու եթե հիմա Ղարաբաղյան կլանը փորձում է առանձնապես ագրեսիվ չլինել, դրա պատճառն ընդամենը այն է, որ առջեւում նախագահական ընտրություններն են, եւ հայաստանյան ռեսուրսը դեռ պետք է` Սարգսյանին նախագահ, իսկ Քոչարյանին վարչապետ կարգելու համար: Այս կետից հետո, ահա, սկսվելու է այն, ինչ մտմտում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Բաբայանը: Չի ստացվի, իհարկե, որովհետեւ հիմա խաղն այնքան բաց է դարձել, որ բոլորը` սկսած իշխանական օլիգարխներից, վերջացրած հայաստանցի պաշտոնյաներով, հասկացել են, թե ինչ է կատարվում: 

Comments
Հոկտեմբերյանի բնակչին հարցրել եք? Կարող է չի ուզում, որ երկրի նախագահը լինի երևանցի..
կարճ ասած` յախք..
Edited at 2008-01-11 09:59 am (UTC)
Ապրեք, արդարացնում եք ձեր աշխատավարձը! Այսպիսի էժան ու ստոր նյութ կարդալուց հետո ազգային արժանապատվության թեկուզ փշրունքներ պահպանած յուրաքանչյուր հայի մոտ միայն մի մղում կարող է առաջանալ` գնալ եւ քվեարկել Սարգսյանի օգտին...
Ով ա սրանց ընտրազանգվածը? Էս տիպի խայտառակ նյութերով ում հույս ունեն գրավելու? Լումպենններին ու մարգինալներին? Լյումպենները շատ մեծ հաճույքով կկարդան, կհռհռան, բայց ընտրություններին քյաշ փողով են քվեարկելու...
Մտավորականությանը? Բնական է, որ ոչ, ընդհակառակը, նման նյութերը նողկանք են առաջացնելու...
Գյուղացիներին? Գյուղերում թերթերը միայն իրենց ուղղակի եւ հիմնական նպատակով են օգտագործում` զուգարաններում...
բայց չարժե ներվեր ծախսել նման երևույթների վրա, ինքն իրա գործն անում է, իրա փողը ստանում:
Մեզ մի տեղ անվանեցին նվիրված դիլետանտներ,այո,հնարավոր է,բայց մենք իսկականից նվիրյալ ենք,քանի որ Լևոնի զինվորներն ենք:Մենք դուրս ենք եկել պայքարի մի հրեշի դեմ,որի միակ նպատակն է արյունաքամ անել մեր երկիրը և մեր ժողովրդին: Ինչու եք Դուք լռում: Ինչու չեք գրում Ձեզ մոտ այս ամենի մասին: Ինչու այս ռոբիկասերժիկադոդիկական զանգվածը այստեղ պետք է իրեն ապահով զգա: Եվ այսքանից հետո ինձ մեղադրում են այս դահիչների ջրաղացին ջուր լցնելու մեջ: Ինչ ցավալի է: Գիտեք,մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն Նոր Հայաստանի,ուղղակի օգնեք մեզ,յուրաքանչյուրդ մի ներդրում ունեցեք արդար պայքարին:Իսկ հաղթանակը շատ մոտ է: Շատ մոտ է: Ուղղակի պետք է միավորվել Տեր-Պետրոսյանի շուրջ և միահամուռ ջախջախել այս աոազակապետությունը:
Հարգանքբերով:
Ես հայ եմ:
ԵՍ հպարտ եմ, որ իմ երակներում հոսում է հայի, ղարաբաղյան հայի արյուն, ես հպարտ եմ!!!
Իսկ դուք անհայրենիք եք, յուրաքանչյուր մարդ,ով մեզանում կսրեմանի երկպառակչական խոհեր ու հայտարարություններ անհայրենիք է, անՀայաստան է, ու վաղ թե ուշ այդ մարդն իսկապես անհայրենիք է մնալու:
Ամոթ է, ամոթ, որ Ձեզ հայ համարելով գրում եք սարսափելի հայերենով, ամոթ է:
Դուք ինքներդ Ձեզ եք նվաստացնում` ազգը մասնատելով:
Գեբելսներն ու իր նմաննները Ձեզ մոտ կարող են աշակերտել, դասերի գալ ազգատյացության ու սեփական ժողովրդի նկատմամբ ատելության հիմնախնդիրների գծով:
Սթափվեք, ուշքի եկեք, հանուն ազգային միասնության, հանուն հայ ժողովրդի, որի զավակը նաև դուք եք: