«Դադարեց բաբախել մի մարդու սիրտ, ով անմնացորդ, մինչեւ իր կյանքի վերջին վայրկյանը պայքարում էր ստի, կեղծիքի, երեսպաշտության, անարդարության, չարի եւ անօրինականության դեմ` հույս տածելով, որ Հայաստանում վերջապես կհաղթի ժողովրդավարությունը, բարին, մարդկանց դեմքին կրկին կթագավորի ժպիտն ու արժանապատվությունը»,- ասվում է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչության տարածած գույժում:
Մանուկ Գասպարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը աջակցողների թվում էր։ «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամները ցնցված են հանկարծահաս այդ բոթից։ Մենք սգում ենք քաղաքական գործչի, քաղաքացու, ընտանիքի օրինավոր հոր, մեր զինակցի մահը»,- ասվում է Տեր-Պետրոսյանի շտաբի տարածած հաղորդագրության մեջ :