Հունվարի 11-ին, ուրբաթ, ժամը 12-ին` Երեւանի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը: Մուտքը` լրագրողական վկայականներով: Ասուլիսը նվիրված կլինի ՀՀ առաջին նախագահի նախընտրական ծրագրին, որ հրապարակվել է օրերս: Առաջին նախագահը կպատասխանի լրագրողների այլ հարցերի եւս:

