Home

January 25th, 2008

Նախագահը`մարզերում

  • Jan. 25th, 2008 at 11:27 PM

Կոտայք


         Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի երեկվա օրը, ըստ ամենայնի, կհամարվի բեկումնային: Երեկ Տեր-Պետրոսյանը եղավ Կոտայքի մարզում, հանրահավաք անցկացրեց Չարենցավանում եւ Հրազդանում, հանդիպումներ ունեցավ Ալափարս, Արզական, Բջնի, Սոլակ, Մեղրաձոր գյուղերում: Տեղի ունեցավ եւս մեկ` չնախատեսված հանդիպում Աղավնաձոր գյուղում. մի խումբ աղավնաձորցիներ փակեցին Մեղրաձոր ուղեւորվող ավտոշարասյան ճանապարհը եւ առաջին նախագահին հրավիրեցին իրենց գյուղ, ուր տեղի ունեցավ կարճ հանդիպում: Իսկ երեկվա օրը բեկումնային կարելի է համարել երկու առումով. նախ առաջին նախագահի կոնտակտը ժողովրդի հետ գնալով ավելի անմիջական է դառնում, եւ հետո` նրա նկատմամբ հանրային հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում: Երեկ վերը նշված բոլոր բնակավայրերում տեղի ունեցան շատ ջերմ հանդիպումներ, եւ նկատելի էր, որ այս փուլում մարդիկ Տեր-Պետրոսյանին ընկալում են ոչ միայն կամ ոչ այնքան որպես առաջին նախագահ, այլ որպես մի գործիչ, ով ի վիճակի է հաղթել ներկա ռեժիմին: Եւ ահա, այսպիսի գործչի ներկայությունը մարդկանց ստիպում է ցուցադրել, ազատություն տալ օրվա իշխանությունների նկատմամբ տածած ատելությանը: Սա թերեւս այն ալգորիթմն է, որի օգնությամբ աչքի առաջ վերանում է վախի մթնոլորտը: Երբ մարդը տեսնում է, որ կա մեկը, ով ի վիճակի է տեր կանգնել իր ձայնին, ի վիճակի է հաղթել Սերժին, ահա այդ մարդը դառնում է անբռնազբոս, համարձակ, ըմբոստ: Եւ այս պրոցեսի գործնական կիրառումը տեղի ունեցավ երեկ Կոտայքի մարզում:


    Հարգելի ընթերցողներ: Թույլ տվեք մեջբերել այստեղ մի դրվագ Հայաստանի Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից: Կարծում են,որ բոլորիս արդեն պարզ է,որ փետրվարի 19-ին ԿԸՀ-ին մնալու է միայն պաշտոնապես արձանագրել Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը:

«Մենք չենք եկել ձեզանից ձայներ խնդրելու, ձայներ մուրալու, մենք դրա կարիքը չունենք: Մենք հաղթել ենք: Արդեն հաղթած ենք: Ովքեր չեն հասկանում այս կողքի շենքերում (մարզպետարան, քաղաքապետարան-խմբ.), դա իրենց գործն է: Մենք եկել ենք ընդամենը ձեզ ցույց տալու, թե ինչից պետք է խուսափել, ինչպիսի չարիքից»,- ասաց առաջին նախագահը: Նա հայտարարեց, որ գործող իշխանությունն ի բնե` առաջին օրվանից, 98-ի ընտրություններից, ապօրինի ու բռնազավթիչ իշխանություն է եւ իշխանության է եկել` ոտնահարելով ու պղծելով ՀՀ Սուրբ գիրքը` մեր Սահմանադրությունը: Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ո՛չ 1998-ին եւ ո՛չ էլ 2003-ին իրավունք չուներ ՀՀ նախագահ դառնալու: Այս իշխանության երկրորդ պղծությունը, ըստ առաջին նախագահի, ավելի մեծ էր: «Դա 99-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն էր, որի վրա կառուցված է այս իշխանական բուրգը եւ որն ուզում է ձեր վզին փաթաթված մնալ եւս 10 տարի: Մարդիկ, որոնք կերան ձեր սրբությունների գլուխը` Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի, ուզում են այդ արյան վրա հիմնված իշխանությունը դարձնել հավերժական: Ահա ձեր ընտրությունը: Եւ այն մարդիկ, որոնք ծառայում են նրանց, այդ մարդիկ, փաստորեն, աջակցում են մարդկանց, որոնք պատասխանատու են հայ ժողովրդի ողջ պատմության մեջ պետական ամենամեծ խայտառակության համար: Դա մեր ազգի ընտրանու գլխատումն էր, որը տեղի ունեցավ նրանց պատասխանատվությամբ: Ահա թե ուր է տանում մեզ Սերժ Սարգսյանը: Ես գիտեմ, նա մեր ժողովրդին, մեր ողջ երկիրը տանելու է Մոնտե Կառլոյի կազինո եւ այնտեղ գրավ է դնելու ու տանուլ է տալու այդ կազինոյում
:
ՀՀ Նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյան

Կենդանի Մատյան/Ով ով է

  • Jan. 25th, 2008 at 11:47 PM

Երկար ժամանակ է,ինչ ցանկություն ունեի իմ մտորումներով կիսվել ձեզ հետ Կենդանի Մատյանի մասին,ուղղակի ժամանակս լիարժեք չէր բավականացնում` մանրամասնորեն անդրադառնալու այստեղ տեղի ունեցող գործընթացներին:
Այսօր,Դիտորդը իր մատյանում մի վերլուծական է շարադրել,որտեղ փորձ է արվում վերագրել իրեն և մի քանի այլ մարդկանց`կենդանի մատյանում գրառումներ կատարելու մենաշնորհը: Դա, այսպես ասած, Կենդանի Մատյանի "տուսովկան" է,որտեղ իրանք իրար ջան ասելով ու ջան լսելով,փորձում են իրենց վերապահել ԿՄ-ում ամենագիտակ և ամենաբանիմաց մարդկանց կարգավիճակը:
Ես չեմ ուզում այժմ անդրադառնալ այս հարցին,քանի որ սա այնքան զավեշտալի երևույթ է,որ բացի քմծիծաղից այլ բան չի առաջացնում:
Ինչպես և այլ ասպարեզներում, այստեղ էլ գոյություն ունեն տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ,որոնց ես կուզենայի բաժանել մի քանի խմբերի.
1.  Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներ
Ի տարբերություն այլ ԶԼՄներին,այստեղ նրանք կազմում են բավականին ստվար զանգված,ինչը չի կարող չուրախացնել: Իմ մոտավոր հաշվարկներով, մեր ակտիվ աջակիցների թիվը  անցնում է երկու տասնյակից, և նրանց գործունեությունը կարելի է բավականին հաջողված համարել: Այտեղ պետք է ուղղակի մատնանշեմ,որ ԿՄ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից մի քանիսը  մեծ աշխատանք են ծավալում նաև այստեղից դուրս,ինչը հաճախ թույլ չի տալիս ժամանակին արձագանքել հակալևոնական քարոզարշավ տանող մարդկանց հերյուրանքներին և սադրանքներին: Այս հարցի շուրջ արժե մի փոքր խորհել`այս բացը լրացնելու համար:
2. սերժ սարգսյանի աջակիցներ
Ցավում եմ,բայց նույնիսկ այդ հրեշին աջակցողներ գտնվեցին այստեղ: Նրանք հիմնականում  չեն արտահայտվում,քանի որ հասկանում են,որ միայն հոգեկանը խախտված մարդը կարող է գովաբանել նրան: Մի քանի հոգի էլ` այստեղ ներթափանցած ՄԻԱԿականներն են,  որոնք փորձ են անում արդարացնելով իրենց վճարված գումարները`լուտանքներ և հայհոյանքներ թափել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Բայց նրանք այնքան խղճուկ տպավորություն են թողում,որ նույնիս չարժե նրանց վրա ժամանակ ծախսել:
3. Հակալևոնականներ և հակասերժականներ
Այս զանգվածը այստեղ բավականին տարածված է,ինչը չի կարող չմտահոգել:Նրանց կարելի է բաժանել երեք մասի`դաշնակցականներ,վազգենականներ և դեռևս չկողմնորոշվածներ,բայց մի ընդհանուր տենդենց կարելի է նկատել,նրանցից և որ մեկը չի քարոզում իր թեկնածուի համար'զբաղվելով միմիայն Լևոնին կամ սերժին  քննադատելով:
ա)Դաշնակցականներ:
ՀՅԴ-ի կողմնակիցները միահամուռ  և անվերապահորեն զբաղվում են հակալևոնական քարոզչությամբ: Ես չեմ ուզում անձնավորված անդրադառնալ նրանց,բայց այս երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է ,որ այս "դարավոր կուսակցությունը" դարծել է ՀՀԿ-ի կցորդ և Սերժի քաղաքական պատվերները իրագործող զանգված:
բ) Վազգենականներ:
Այս խումբը բավականին տարբերվում է "վայհեղափոխականներից": Նրանք բոլորը մեր շարժման գաղափարներին հարող մարդիք են,ուղղակի տարբեր,հաճախ ոչ տրամաբանական պատճառներով,ինչպես նրանց առաջնորդը,ամաչկոտ հարսների պես նեղացել են Լևոն Տեր-Պետրոսյանից:Այս ամենը մի բացատրություն կարող է ունենալ,նրանք հոգեբանորեն դեռևս պատրաստ չեն ձեռնոց նետել այս իշխանություններին,և փորձում են թաքնվել "Վազգեն Մանուկյան" քաղաքական վարագույրի ետևում:Այդպես իրենք իրենց ավելի ապահով են զգում: Շատ եմ ցավում,քանի որ նրանց շարքերում կան քաղաքականապես բավականին պատրաստված անձիք,որոնք մեծ օգուտ մեզ կբերեին `Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելով:
գ) և այլն
Այս խումբը հետաքրքրություն ինձ մոտ չի առաջացնում,քանի որ նրանց սակավաթիվ լինելու պարագան,լուրջ ազդեցություն չի թողում ԿՄ-ում տեղի ունեցող քաղաքական գորըծնաթացի վրա:
Ահա,այսքանը: Հետևենք զարգացումներին և տեսնենք ինչ կկատարվի ԿՄ-ում փետրվարի 20-ից հետո,երբ ամբողջ հայ ազգը տոնելու է Լևոն Տեր-Պետրոսյան հաղթանակը:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: