January 18th, 2008
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ, ԺԱՄԸ 16:30-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Հունվարի 22-ին, երեքշաբթի, ժամը 16:30-ին Երեւանի Ազատության հրապարակում, Օպերայի մոտ, տեղի կունենա հանրահավաք:
Հանրահավաքը կազմակերպում են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ նախագահի առաջիկա ընտրություններում նրան սատարող մի քանի տասնյակ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները:
Այսքանով մենք մտնում ենք վերջնական և հաղթական փուլ: Եվ ինչ ուզում են թող այժմ վնգստան ավազակային ռեժիմի անդամները և նրանց սատարող լակեյները: Պարոնայք,Ձեր հոգեվարքի սկիզբն է հանդիսանալու հունվարի 22-ը:
Իսկ Կենդանի Մատյամում գտնվող սերժիկառոբիկաոազգենաոահանական տզրուկներին հայտարարում եմ."Պարոնայք,սա ձեր և ձեզ կերակրողների քաղաքական մահվան սկիզբն է:
Մեր հաղթանակին մնաց 32 օր: Քարկոծեք ինչքան կարող եք,լցրեք մեր վրա ձեր մեջ կուտակված թույնը `հաղթանակը մերն է:
Պայքար,պայքար մինչև վերջ:
Իմաստավորելով անցյալը`դեպի ապագա:
Հաղթելու ենք:
Երեւանի քաղաքապետ, ավելի ճիշտ` Երեւանի վաճառքի գծով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օգնական Երվանդ Զախարյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը պետական պաշտոնը շփոթում է բուդկչու կարգավիճակի հետ: Իսկ պետական պաշտոնյայի եւ բուդկչու տարբերությունն այն է, որ առաջինը իր պաշտոնը վարում է երկրի օրենքներին համապատասխան, իսկ բուդկչին` ոնց խելքին փչի: Հիմա Զախարյանի խելքին փչել է հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ.
Եւ հետաքրքիրն այն է, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքապետարանը նպատակահարմար չի գտնում երթերը: Եւ ի դեպ, գլուխը պատին է տալիս, որովհետեւ երթերի անցկացումը կարգավորվում է «Ժողովներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով, եւ այդ օրենքը քաղաքապետարանին երթերի անցկացումը նպատակահարմար կամ աննպատակահարմար գտնելու լիազորություն չի տալիս: Երեւանի քաղաքապետարանն էլ պարտավոր է այս հարցին մոտենալ օրենքի տառին համապատասխան, հակառակ դեպքում նրա վրա է ընկնում այս ապօրինությունից բխող բոլոր հետեւանքների պատասխանատվությունը: Եւ ի դեպ, այն երթերը եւ ցույցերը, որ այս օրերին անցկացվելու են Երեւանում, շատ ավելի կարեւոր հարց են լուծելու, քան Երեւանի երթեւեկության ծանրաբեռնվածությունն է. կարծում ենք` չարժե Հայաստանի ապագան զոհաբերել Երեւան քաղաքի երթեւեկությանը, մանավանդ որ օրենքը նման բան չի նախատեսում եւ հստակ կանոնակարգում է այս դաշտը: Եւ քաղաքական ընդդիմությունը երթեր անցկացնելու բոլոր օրինական հիմքերն ունի, եւ սա ամենակարեւոր իրողությունն է:
Հաղթելու ենք:
