January 17th, 2008
Ինչպես տեղյակ ենք, անսկզբունք կարիերիստ ջահելների ՄԻԱԿ կուսակցությունը, վերջին օրերին մտնելով շենքից շենք, քարոզարշավ է իրականացնում` մարդկանց կոչ անելով առաջիկա ընտրություններում քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին:
Բնականաբար, երեւանցիների մեծամասնությունը դժկամությամբ է ընդունում այս քարոզը, եւ որպեսզի վախի մթնոլորտը երկրում էլ ավելի խորանա, սերժանտ ջահելներին սովորեցրել են նոր հնարք կիրառել: Ըստ այդմ, ՄԻԱՎ-ի ջահելները, հիշեցնելով հատկապես ընդդիմադիր տրամադրված մարդկանց տները, նրանց վրա կեղծ ամբաստանագրեր են գրում ոստիկանություն, որն էլ, բնականաբար, գնում է այդ դիմումների հետքերով, եւ Սերժ Սարգսյանի քարոզից չհիացածները հրավիրվում են ոստիկանության բաժիններ: Այստեղ էլ պարզվում է, որ ՄԻԱԿ ջահելները ոստիկանությանը բողոքել են, որ տվյալ տան բնակիչն իրենց քացով հարվածել է կամ խփել է, չեն բացառում նույնիսկ ձեռ գցելու դեպքերը: Կարծում ենք` սերժանտական շառից խուսափելու լավագույն միջոցը ՄԻԱՎ-ականների առաջ ուղղակի դռները չբացելն է: Հակառակ դեպքում ՄԻԱՎ-ականները ձեզ կարող են մեղադրել նույնիսկ բռնաբարության մեջ:
Պարզվում է` Հայաստանում գործող քաղաքական մի շարք ուժերի կողմից հարցերը երբեմն արծարծվում են ոչ թե լուծելու, այլ ուղղակի արծարծելու համար: Այս պնդումն ապացուցվում է մի շարք կոնկրետ օրինակներով, եւ այդպիսի ամենաթարմ օրինակը 1996 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ մի շարք ուժերի հրապարակային արտահայտած դիրքորոշումն է: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախորդ շաբաթ իր ունեցած ասուլիսի ընթացքում դիրքորոշում արտահայտեց 1996 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ, հանրության ուշադրությանը ներկայացրեց մի շարք փաստեր եւ փաստարկներ: Սրան ի պատասխան ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը տարածեց մի ջղային հայտարարություն: Սա, իհարկե, նրանց իրավունքն է:
