Home

January 15th, 2008


Մի հետաքրքիր նյութ կարդացի վերջերս:Ուղղակի իմ կողմից կնշեի,որ փետրվարի 19-ին ԵԱՀԿ դիտորդները միայն մեկ գործ կունենան այստեղ.այն է ,շնորհավորել հայ ժողովրդին Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի կապակցությամբ: 
Իսկ Ռոբիկը ում ուզում է,կարող է շնորհավորել,Բուշին,Բրաունին կամ Սահակաշվիլուն,արդեն բոլորիս պարզ է,որ այս ինքնակոչ նախագահը վաղուց կորցրել է իրականության զգացումը և չի հասկանում.որ,կոպիտ ասած,աշխարհում նրան այլևս "բանի տեղ դնող" չկա: 
Բանաստեղծը կասեր-"Եշ անանասի,ռյաբչիկի ժույ,դեն տվոյ պասլեդնի պրիխոդիտ բուրժույ"


Նյութը:
Մինչ Վրաստանի ընդդիմությունը` միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի գլխավորությամբ ներխուժում է ԿԸՀ նախագահի սենյակ եւ պահանջում վերջինիս հրաժարականը` մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղում Միխեիլ Սահակաշվիլիին` Վրաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Ետասուլիսյան

  • Jan. 15th, 2008 at 2:28 AM

Եթե երեք ամիս առաջ տեղի ունենար Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը, կարելի էր պատկերացնել, թե ինչ տեղի կունենար այնտեղ: Եւ  ասուլիսը ցույց տվեց, որ առաջին նախագահի առաջին նախագահական գործունեության հետ կապված հանրության հարցերը սպառվել են կամ սպառվում են: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախորդ հրապարակային ելույթներում, փաստորեն, հասցրել է պատասխանել այդպիսի բոլոր հարցերին: Նա որոշակի պատասխան տվեց 1996 թվականի ընտրությունների եւ ՀՅԴ կասեցմանը վերաբերող հարցերին: Նշանակում է` ձայներ կան, նշանակում է` ձայների թիվը էական է, նշանակում է` իշխանությունը չի կարող նախագահական ընտրություններում հաղթել` առանց այդ ձայներից գողանալու: Սա այն վիճակն է, որ երեք ամիս առաջ շատերին անհավանական էր թվում: Եւ համոզված եմ` շատերը երկար ժամանակ չեն հասկանալու, թե ինչպես պատահեց, որ Հայաստանի Հանրապետության ԿԸՀ-ն հայտարարեց. «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Եւ այդպիսի մարդկանց խորհուրդ ենք տալիս մտապահել եւ առաջիկայում որոշակի հաճախականությամբ մտքում կրկնել այս նախադասությունը: Դա կօգնի հետագայում արագ հաղթահարել ետընտրական շոկը եւ վերադառնալ նորմալ, աշխատանքային կյանքի: 
ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ` ԴԵՊԻ ԱՊԱԳԱ