January 7th, 2008
Տեսնես,թե ինչպես են իրենց պահելու թաթարա-մոնղոլական ռեժիմի լակեյները,որոնց մի ստվար զանգված ներթափանցել է նաև այստեղ`կատարելով կլանի պատվերը,երբ մենք ջախջախիչ հարված կհասցնենք ռոբիկասերժիկական ավազակապետական համակարգին: Ափսոսում եմ այս ողորմելիների համար,որոնք վերջապես կորցրել են իրականության զգացումը և ուժեր չեն խնայում,որպեսզի հաճոյանան ղարաբաղյան իշխանիկներին:Ինչ ցավալի է,որ նրանց մի մասը,առանց հասկանալու պատրաստ են ձայն տալ`քաղաքական դիակ հանդիսացող Վազգենին և իշխանության մանկլավիկ` Վահանին:Միթե նրանց պարզ չէ,ով է ներկա պահին այն ռեալ ուժը,որը կկործանի այս մաֆիոզ վարչակաչգը:Եվ քանի ուշ չի-միացեք մեզ,մեր շարժմանը:Մենք հաղթելու ենք,միանշանակ հաղթելու ենք և ոչ ոք ի վիճակի չի լինի մեզ կանգնեցնել:
Պայքար,պայքար մինչև վե'րջ:
Պայքար,պայքար մինչև վե'րջ:
ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԱՐԱԳԻ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի վեցին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնական սուրբ Պատարագին: Պատարագին ներկա են եղել նաեւ Տեր-Պետրոսյանի Կենտրոնական նախընտրական շտաբի անդամները, ինչպես նաեւ Երեւան քաղաքի շտաբների ղեկավարներն ու աջակից քաղաքական ուժերի ղեկավարներ:
Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Ձեզ եւ Մեզ մեծ Ավետիս:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի վեցին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնական սուրբ Պատարագին: Պատարագին ներկա են եղել նաեւ Տեր-Պետրոսյանի Կենտրոնական նախընտրական շտաբի անդամները, ինչպես նաեւ Երեւան քաղաքի շտաբների ղեկավարներն ու աջակից քաղաքական ուժերի ղեկավարներ:
Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Ձեզ եւ Մեզ մեծ Ավետիս:
Նախընտրական ծրագրերը, մանավանդ ետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտ կառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակների։ Դրանք, որպես կանոն, ընդգրկում են հասարակական, քաղաքական, տնտեսական բնագավառներին վերաբերող այն միջոցառումների եւ վերափոխումների կատալոգը, որոնք խոստանում է իրականացնել ընտրողների քվեն հայցող ցանկացած թեկնածու։ Նախընտրական ծրագրերի շարադրանքում, սովորաբար, տիրապետող դիրք է զբաղեցնում ամենազոր անորոշ դերբայը՝ ավելացնել, բարձրացնել, զարկ տալ, էլ ավելի զարգացնել, ամրապնդել, ընդլայնել, խորացնել, հոգ տանել, ուշադրություն դարձնել, հետեւողական պայքար մղել, արմատախիլ անել եւ այլն։ Սակայն այդ դերբայները որքան անորոշ են ձեւով, այնքան էլ՝ դժբախտաբար, բովանդակությամբ։ Այդ է պատճառը, որ հասարակ ընտրողներն, ընդհանրապես, ի վիճակի չեն ոչ միայն խորամուխ լինել բազմազան ծրագրերի մանրամասների մեջ, այլեւ ընկալել թեկուզ նրանց էական տարբերությունները։ Հետեւաբար, նրանց համար ավելի առաջնային են դառնում թեկնածուների անձնական հատկանիշները՝ կենսագրությունը, խարիզման, բարոյական նկարագիրը, մասնագիտական ունակությունները, փորձը եւ այլն։ Իսկ երբեմն նույնիսկ սրանք էլ ավելորդ են. բավական է արտաքին տեսքը, հմայքը, պերճախոսությունը։
( читать далее.. )
( читать далее.. )
* * *
Ցանկացած ընտրություն եթե ոչ անպայման պառակտում, ապա որոշակի լարվածություն է առաջացնում հասարակության մեջ։ Ուստի ապագա նախագահից պահանջվում է իր գործունեության առաջին իսկ օրվանից լուրջ քայլեր ձեռնարկել այդ լարվածությունը մեղմելու եւ հանդուրժողականության ու ազգային համախմբման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ հաղթանակի պարագայում ես անշեղորեն առաջնորդվելու եմ այդ գիտակցությամբ։